Նա թուրքական շահին ծառայող, լավ պարապացրած և հմուտ պետական դավաճան է. Արթուր Ղազինյան
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը գրում է.
«Սրանք դեբիլ են, թե՞ դավաճան» գոյաբանական բնույթի հարցի պատասխանը դեռ չունի համընդհանուր համաձայնություն:
Հասարակության մի մասը վստահ է, որ տեղի է ունեցել պատմական մասշտաբի պետական դավաճանություն, օրնիբուն պայքար է մղում թուրքամոլ դավաճանների դեմ:
Իսկ մյուս մասը կարծում է, թե սրանք կատարյալ դեբիլ են, հարիֆ, ում գլխին նախկինները կոտրեցին «վաղուց ծախած» Արցախը: Նրանք համակերպվել են այս վիճակի հետ, տեղավորվել են իշխանական համակարգում և օգտվում են դրա բարիքներից:
Իսկ որն է՞ իրականությունը:
Եթե մինչև 2021թ.-ի հունիսի 20-ը դեռ կարելի էր բերել որոշակի փաստարկներ «խեղճ հարիֆի գլխին կոտրելու» հիպոթեզը հիմնավորելու համար, ապա դրանից հետո դա այլևս անհնար է:
Ընտրություններից հետո՝ ստանալով «պողպատե մանդատ», նիկոլ փաշինյանն անցավ Արցախի և Հայաստանի վերաբերյալ անթաքույց թուրքամետ վարքագծի՝ բացահայտ հայտարարելով, որ Արցախը երբեք չի եղել հայկական, որ Ղարաբաղը մեր համար ոչ թե տարածք է, այլ իրավունք, մեր խնդիրն է երաշխավորել Ղարաբաղի հայերի անվտանգությունը, Հայաստանի վերահսկողության տակ կան ադրբեջանական տարածքներ, Սև լճի 30%-ի համար կռիվ չենք անելու, սարի գլխին տարվա կեսը ձյուն է, անկլավների հարցը օրակարգում է, ու այսպես շարունակ:
Համադրելով մինչ պատերազմը, պատերազմի ընթացքում և դրանից հետո նիկոլ փաշինյանի վարքագիծը, ընդունված որոշումները, կատարած քայլերն ու արված հայտարարությունները կարելի է գալ մեկ հաստատուն եզրակացության. նիկոլ փաշինյանն ու իրեն ծառայող խմբակը ոչ մի պարագայում չեն կրող դեբիլ լինել, նա շատ ավելի խորամանկ է, նենգ ու դավադիր, քան կարող ենք պատկերացնել:
Նա թուրքական շահին ծառայող, լավ պարապացրած և հմուտ պետական դավաճան է . . .»։
Հարակից հրապարակումներ`
- Իսկ Արցախը նախագահ ունի՞. Արթուր Ղազինյան
- Ստացեք խաղաղության դարաշրջան կոչվող Հայաստանի ու Արցախի հիմա արդեն անվերապահ կապիտուլիացիան. Ղազինյան
- Հիմա էլ ՀԱՊԿ-է՞ մեղավոր․ Արթուր Ղազինյան
- Սրանք վաղուց թքած ունեն ժողովրդի վրա, քանի որ հասել են իրենց բաղձալի երազանքին. ունեն պաշտոն ու շատ փող. Ղազինյան
- Նիկոլ Փաշինյանը քրեական օրենսգրքի 299 հոդվածով փաստարկված պետական դավաճան է․ Արթուր Ղազինյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան