Կարմիր բերետավորների բռնություն գործադրելու դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել
Երևանում իրականացվող խաղաղ անհնազանդության ակցիաներից մեկի ժամանակ՝ մայիսի 18-ին, Ազգային ժողովի (ԱԺ) պատգամավոր Արծվիկ Մինասյանի նկատմամբ ոստիկանների կողմից բռնություն գործադրելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով՝ բռնության գործադրմամբ պաշտոնեական լիազորություններն անցնելու հատկանիշներով։ Այս մասին 168.am-ին հայտնել են ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեից։
Լրատվամիջոցը նաև հիշեցնում է, որ դեպքի պահին տեսախցիկները ֆիքսել են, թե ինչպես են շուրջ մեկ տասնյակ կարմիրբերետավորներ հարձակվում Արծվիկ Մինասյանի վրա ու քաշքշելով, հրմշտելով, ակնհայտ բիրտ ուժ կիրառելով՝ նստեցնում ոստիկանական մեքենան, ապա հավանաբար տեղեկանալով, որ ոստիկանական մեքենայում ԱԺ պատգամավոր է, մեկ այլ ոստիկան դուրս է բերում նրան այնտեղից։
Քիչ անց ոստիկանների մեկ այլ խումբ կրկին փորձել է նրան բռնության գործադրմամբ նստեցնել ոստիկանական մեկ այլ մեքենա, ու կրկին հետո ազատ են արձակում։
Հարակից հրապարակումներ`
- Սրանք շատ փոքր մարդիկ են, որ քրեական գործ հարուցեն ԱԺ պատգամավորի նկատմամբ. Արծվիկ Մինասյան
- Արծվիկ Մինասյանը ներկայացնում է «Փաշինյանի կամակատար իրավապահ համակարգի հերթական տգետ գործողությունները»
- Ջհանգիրյանը կամ մանիպուլացնում է իրականությունը, կամ սխալ տեղեկատվություն են իրեն տվել. Արծվիկ Մինասյան
- Մենք գործ ունենք ակնհայտ կողմնակալ դատարանի հետ․ Արծվիկ Մինասյան
- Փչվում է հերթական փուչիկ-քրեական գործը, այս անգամ թիրախում Տարոն Մարգարյանն ու Արծվիկ Մինասյանն են. Փաստաբան
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի