Արմեն Աշոտյան. Վրաններում ձեր մռնչոցները իմն են
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, որ մասնակցում է Ռոտերդամում անցկացվող ԵԺԿ Քաղաքական համաժողովի աշխատանքներին, գրում է.
«Հոգով, սրտով և մտքով Երևանի Ֆրանսիայի հրապարակում եմ, իմ պայքարի ընկերների և տասնյակ հազարավոր իմ հայրենակիցների հետ։
Ռոտերդամում ընթացող քաղաքական խոշորագույն իրադարձության ընթացքում՝ Եվրոպական ժողովրդական կուսակցության եռօրյա հավաքին, արդեն հասցրել եմ ելույթով հանդես գալ և խոսել հայ ժողովրդի արդար պայքարի մասին, Արցախի մասին, նիկոլական բռնաճնշումների և վայրագությունների մասին, եվրոպական կրկնակի ստանդարտների մասին։
Միամիտ չեմ, որ կարծեմ, թե աշխարհը մեզ կօգնի, երբ մենք ինքներս մեզ դեռ չենք օգնել։
Բայց իրատես եմ հասկանալու համար, որ երբ հայ ազգը որոշեց նորից գործոն դառնալ, իր հետ շատերը հաշվի կնստեն, և կվերադառնա երբեմնի հարգանքն ու գնահատանքը մեր հանդեպ։
Ոստիկանական այսօրվա բռնությունները ֆիզիկապես զգացել եմ ինձ վրա, վրաններում ձեր մռնչոցները իմն են, իմն են նաև ձեր ազգային միասնականությունն ու ոգին։
Երբե’ք ինձ այսքան միաձուլված չեմ զգացել իմ հողին, իմ ժողովրդին և նրա ճակատագրին, քան արյունալի պատերազմի, հետո՝ ընդհանուր վշտի, կուռ պայքարի և համազգային ցասման օրերին։
Վստահ եղեք, ձեր միասնական ձայնն այսօր լսելի էր եվրոպական քաղաքական հարթակում»։
Հարակից հրապարակումներ`
- Հայ ժողովրդի պայքարի մասին ճշմարտությունը պիտի հնչեցվի միջազգային հարթակներում․ Աշոտյան
- Բռնապետիկի ցուցումով, բութ դեմքերով, բայց լիքը քսակով ոստիկան-ենիչերիները, կատարեցին հերթական վայրենությունները
- Ոստիկանները կապել են բերման ենթարկված մի խումբ ցուցարարների և պառկեցրել գետնին
- Անհամաչափ ուժի կիրառմամբ բերման ենթարկվեց Լևոն Քոչարյանը
- Ոստիկանության Էրեբունու բաժին շտապ օգնության մեքենաներ են եկել
- Ոստիկանների գործողությունների հետևանքով նաև երեխա է տուժել
- Կոչուբաև. Այսօր ոստիկանները կրկին աչքի են ընկել վայրագություններով
- Ոստիկանների գործողությունների հետևանքով քաղաքացին ուշագնաց է եղել
- Ոստիկանությունը հայտարարություն է տարածել
- Ոստիկանների հետ քաշքշուկի հետևանքով պատռվել է ցուցարարի վարտիքը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին