«Ժողովուրդ». Մոսկվայում «կորոնավիրուսային համաներում» կմեկնարկի
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Հունիսի մեկից Մոսկվայում «կորոնավիրուսային համաներում» կմեկնարկի. կորոնավիրուսի հետևանքով տուգանված քաղաքացիներն ու բիզնեսը կարող են վերադարձնել պետբյուջե մուծած գումարները, բացի այդ, նշանակված, բայց դեռևս չվճարված տուգանքները կարող են չեղարկվել: «Կորոնավիրուսային համաներման» մասին համապատասխան որոշում է ստորագրել Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը:
«Միջոցառումն իրականացվում է քաղաքացիներին ու բիզնեսին համընդհանուր պատժամիջոցների շրջանակներում օգնություն ցուցաբերելու շրջանակներում: Այն քաղաքացիներն ու իրավաբանական անձինք, որոնք դիմակ չդնելու պատճառով տուգանվել են ու վճարել (կամ դեռևս չեն վճարել) այդ գումարը, հնարավորություն կունենան հետ ստանալ այն»,- ասված է համապատասխան որոշման մեջ:
Քաղաքապետարանը, ընդհանուր առմամբ, պատրաստվում է 13.6 միլիարդ ռուբլի չեղարկել: Պետության կողմից սուբսիդիա կարող են ստանալ թե՛ ֆիզիկական, թե՛ իրավաբանական անձինք՝ մինչև 2022-ի դեկտեմբերի 31-ը համապատասխան փաստաթղթեր ներկայացնելով: Դրանց մեջ են մտնում անձնագիրը կամ իրավաբանական անձի գործունեության համար պահանջվող հավաստագիրը, տուգանք նշանակելու մասին ոստիկանների կողմից կազմված արձանագրությունը, տուգանքը մուծելու ստացականը:
Տուգանքի վերադարձ չի կարող լինել այն քաղաքացիների կամ իրավաբանական անձանց համար, որոնք տուգանվել են ինքնամեկուսացման ժամանակ, այսինքն՝ խախտել են համաճարակային ռեժիմը, ինչպես նաև Ռուսաստանի համար ոչ բարեկամ պետությունների քաղաքացիներ են կամ «օֆշորային գոտիներում» հաշիվներ ունեն»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին