Նախարարները փախնում են, մտնում են իրենց սեղանների տակ, թաքնվում ոստիկանական զորքերի հետևում. Սաղաթելյան
«Արձանագրենք, որ Հայաստանի կառավարության անդամները խուսափում են հանդիպել Ազգային ժողովի պատգամավորներիի հետ։ Պարզապես փախնում են, մտնում են իրենց սեղանների տակ, թաքնվում են ոստիկանական զորքերի հետևում։ Սա է կառավարության անդամի կարգավիճակը»,- ԱԳՆ շենքի դիմաց հայտարարեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը, երբ այդ շենքում գտնվող նախարարությունների ղեկավարների հետ ընդդիմադիր պատգամավորների հանդիպումը չկայացավ։
«Ինչքա՞ն պետք է փախնեք, որքա՞ն ոստիկանական շղթայի հետևից ղեկավարեք այս երկիրը, ձեզ վստահված ոլորտները։ Լավ է րոպե առաջ Նիկոլի ձեռքը բռնեք ու ռադ լինեք։ Սրանք այն կառավարության անդամներն են, ովքեր խոսում են ժողովրդից, ժողովրդի իշխանությունից»,- ասաց ընդդիմադիր գործիչը։
Նա նաև արձանագրեց, որ նախարարությունների ղեկավարները որևէ բացատրություն չունեն այն փաստաթղթի հետ կապված, որն իրենք ներկայացրել են ժողովրդի կողմից։
«Մենք վստահեցնում ենք, որ ոստիկանությունը ձեր իշխանությունը երկար չի կարող պահել»,- ասաց Սաղաթելյանը, ապա առաջարկեց երթով շարժվել այլ ուղղությամբ։
Հարակից հրապարակումներ`
- Քաղաքացիները ԱԳՆ շենքի մոտ են. «Յուրաքանչյուրի բերանից պետք է լսենք՝ ով ինչ է մտածում»
- Սա կլասիկ բռնապետություն է, ու մենք այդ բռնապետությունից վախեցողը չենք, նահանջողը չենք. Արամ Վարդևանյան
- Մեկնարկեց ընդդիմության անհնազանդության ակցիան
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի