Խերսոնի և Զապորոժիեի շրջաններն անցել են ռուսական կապի և ինտերնետի
Խերսոնի և Զապորոժիեի շրջաններն անցել են ռուսական բջջային կապի և ինտերնետի: «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է Ղրիմի ղեկավարի տեղեկատվական քաղաքականության հարցերով խորհրդական Օլեգ Կրյուչկովը։
Ավելի վաղ Խերսոնի մարզի ռազմա-քաղաքացիական վարչակազմը դիմել էր Մոսկվայի ՝ խնդրելով գործի դնել ռուսական հեռահաղորդակցային ընկերությունների հնարավորությունները տարածաշրջանում բջջային կապի վերականգնման համար:
Խերսոնի իշխանությունները երկուշաբթի օգնություն են խնդրել այն բանից հետո, երբ ուկրաինացի զինվորականները սահմանազատման գծում հրետակոծության ժամանակ կտրել են հեռախոսի մալուխը, ինչը հանգեցրել է մալուխային ցանցում խոշոր վթարի։ Խերսոնի և Զապորոժիեի շրջանների բաժանորդները մնացել են առանց բջջային կապի։ Մինչ այդ մարզերում աշխատում էին ինչպես ուկրաինական, այնպես էլ ռուսական բջջային օպերատորներ։
Օլեգ Կրյուչկովի խոսքով, Ղրիմի բնակիչները ժամանակին բախվել են նմանատիպ իրավիճակի, երբ Կիևի իշխանությունները հանկարծակի առանց նախազգուշացման թերակղզին անջատել են բջջային կապից։
«Նայելով Ղրիմի փորձին՝ մենք գիտեինք, որ Ուկրաինան ի վերջո կդադարեցնի կապն ու ինտերնետը ազատագրված տարածքներում։ Եվ չէինք սխալվում: Ուստի մենք կարողացանք արագորեն ապահովել ռուսական շարժական կապի և ինտերնետի անցումը»,- ասել է Կրյուչկովը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան