GRETA. Հայաստանում թրաֆիքինգի զոհերի 2/3-ը կանայք և աղջիկներ են
Եվրախորհրդի՝ մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի փորձագետների խումբը (GRETA) այսօր հրապարակել է Հայաստանի վերաբերյալ նոր զեկույց, որի ուշադրության կենտրոնում են թրաֆիքինգի զոհերի՝ արդարադատության հասանելիության և իրավական պաշտպանության արդյունավետ միջոցները։
Եվրոպացի փորձագետների խումբն ընդունում է, որ կատարվել են օրենսդրական և քաղաքական դաշտի բարելավումներ, միաժամանակ իշխանություններին կոչ է անում զոհերի շրջանում առավել մեծ իրազեկում ապահովել, բարելավել իրավական օգնության և հոգեբանական օգնության հասանելիությունը, հեշտացնել հանցագործներից փոխհատուցում ստանալը, ինչպես նաև արդյունավետ հետաքննել մարդկանց թրաֆիքինգի, շահագործման բոլոր ձևերը և նպաստել զոհերի վերաինտեգրմանը:
Հաշվետու ժամանակահատվածում ոչ մի զոհ քրեական կամ քաղաքացիական գործընթացների արդյունքւոմ հանցագործներից փոխհատուցում չի ստացել։ Միաժամանակ փորձագետների խումբը ողջունել է 2017-ից ի վեր թրաֆիքինգի 20 զոհերից յուրաքանչյուրին պետության կողմից 450 եվրոյի չափ փոխխատուցման տրամադրումը։
Ըստ զեկույցի, 2017-2021 թվականների ընթացքում Հայաստանում նույնականացվել է թրաֆիքինգի 68 զոհ, որոնցից երկու երրորդը կանայք և աղջիկներ են։ Նրանց պարագայում թրաֆիքինգի գերակշռող ձևը սեռական շահագործումն է, որին հաջորդել են աշխատանքային շահագործումն ու հարկադիր մուրացկանությունը: Նույնականացված բոլոր տուժածները շահագործվել են Հայաստանում և ՀՀ քաղաքացիներ են։
«Հավանաբար թրաֆիքինգի զոհերի թիվն ավելի մեծ է։ Թրաֆիքինգի զոհերի կողմից ինքնաբացահայտումը տեղի է ունենում հազվադեպ՝ իրենց իրավունքների մասին տեղեկացված չլինելու, խարանի, ամոթի, ինչպես նաև իշխանությունների նկատմամբ անվստահության պատճառով»,-ասված է զեկույցում։
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան