Պատկերացրեք պատերազմի օրերին դավաճանն ասեր՝ Շուշին դժբախտ, դժգույն քաղաք է․ Հովհաննես Իշխանյան
Հրապարակախոս, գրող Հովհաննես Իշխանյանն իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել և դրան կից գրել․
«Ցույց տվեք էս վիդեոն ձեր ծանոթներին, որոնք դավաճաններին ասածներին դեռ հավատում են կամ նրանց, որ ասում են՝ սաղ էլ նույնն են։
Պատկերացրեք պատերազմի օրերին դավաճանն ասեր՝ Շուշին դժբախտ դժգույն քաղաք ա, մեզ պե՞տք ա Շուշին։
Բոլորը գլխի կընկնեին, որ սա պատերազմ չի, այլ ահաբեկչություն ա հայերի դեմ, Հայաստանի իշխանությունն էլ թուրքերը զավթել են։
Բայց ինչպես անել, որ քաջ հայերը կամովին գնան մեռնելու․
Հայոց լեզվով ասել իրականությունը, որ Թուրքիան շարունակում ա իրա ցեղասպան ծրագիրը, և ո՞ր մի հայը չի հավատա, որ սա իսկապես գերագույն հրամանատար ա։
Իսկ երբ արդեն սպանել ես 5000 հոգու, հայկական տարածքները նվիրել ցեղասպան թուրքին, դե հիմա հանգիստ ասա՝ բա մեզ պե՞տք ա Շուշին, որ ֆիզիկապես հանձնելուց հետո, մտովի էլ տաս, որպեսզի իրագործես Թուրքիայի ցեղասպան ծրագիրը, ջնջես հայերին աշխարհի էրեսից։
Երբ պատերազմի ավարտից հետո ասում եմ, որ սրանք հայախոս քաղաքական թուրք են, մի ընկալեք նրանց որպես հայ, խոսքս հիմնավորել եմ բազմիցս ու ռացիոնալ է, և հիմնավորումներիս պաշարին ավելանում է նաև էս վիդեոն»։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին