Հունաստանի վարչապետը Գերմանիայի կանցլերին տեղեկացրել է թուրքական սադրանքների մասին
Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը երեքշաբթի օրը Բրյուսելում, Եվրամիության գագաթնաժողովի շրջանակներում Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցին տեղեկացրել է Թուրքիայի սխալ գործողությունների և ագրեսիվ հռետորաբանության մասին, որը խաթարում է կայունությունը Արևելյան Միջերկրական ծովում։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Proto Thema թերթի հրապարակմանը, որտեղ ներկայացված է Հունաստանի կառավարության աղբյուրներից ստացված տեղեկատվությունը։
Ըստ պարբերականի՝ Հունաստանի վարչապետը 2021 թվականի դեկտեմբերին պաշտոնը ստանձնած Գերմանիայի կանցլերի հետ իր առաջին հանդիպման ժամանակ ընդգծել է Թուրքիայի գործողությունների պատճառով տարածաշրջանում առաջացած լարվածության աճի փաստը։
«Կառավարական աղբյուրների համաձայն՝ Միցոտակիսը Գերմանիայի կանցլերին մանրամասն տեղեկացրել է թուրքական սադրանքների՝ Հունաստանի օդային տարածքի խախտումների և հունական կղզիների վրայով թուրքական զինվորական ինքնաթիռների թռիչքների, ինչպես նաև հարևան երկրի ագրեսիվ հռետորաբանության մասին, որը խաթարում է կայունությունը Միջերկրական ծովում»,-ասել է նա։
Ըստ պարբերականի ունեցած տեղեկատվության՝ Միցոտակիսը Շոլցին ցույց է տվել թուրքական «Երկնագույն հայրենիքի» քարտեզը (Անկարայի հավակնությունները հսկայական տարածքային ջրերի և Էգեյան, Միջերկրական և Սև ծովերի ծովախորշերի նկատմամբ ) և խնդրել Գերմանիայի աջակցությունը, այն է՝ հրաժարվել Աթենքից և Անկարայից հավասար հեռավորություն պահպանելու քաղաքականությունից։
«Ըստ կառավարական աղբյուրների՝ պարզ է, որ Աթենքին դուր չի գալիս հավասար հեռավորությունների տրամաբանությունը, որով առաջնորդվում է Գերմանիայի կառավարության ներկայացուցիչ Քրիստիանե Հոֆմանը, որը երկու երկրներին կոչ է անում տարաձայնությունները լուծել երկխոսության միջոցով»,-գրում է պարբերականը
Հարակից հրապարակումներ`
- Հունիսի 8-ին նախատեսվում է Լավրովի այցը Թուրքիա
- Հունաստանը դատապարտել է Կիպրոսի թուրքական հատվածում Վարոշայի լողափի նոր հատվածի անօրինական բացումը
- Հունաստանի արտաքին գործերի նախարարությունն անհիմն է համարում Թուրքիայի օդային տարածքի խախտման մասին հայտարարությունը
- Հունաստանի ԱԳՆ-ն բողոքում է իր օդային տարածքի սահմանները Թուրքիայի կողմից աննախադեպ խախտումներից
- Թուրքիայի պաշտպանության նախարարը Հունաստանին մեղադրում է բարիդրացիության ոգին խախտելու և սադրանքների մեջ
- Թուրքիան հրաժարվել է մասնակցել Հունաստանում ՆԱՏՕ-ի զորավարժություններին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան