«Հրապարակ». Դիմադրության շարժումն այս անգա՞մ էլ թույլ կտա, որ Փաշինյանը հանգիստ ելումուտ անի խորհրդարան
«Հրապարակ» թերթը գրում է.
«Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներում և դրանց համատեղ նիստերում այսօրվանից կմեկնարկեն «Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկումները։ Այսօր խորհրդարան կայցելեն գործադիրի բարձրաստիճան պաշտոնյաներ՝ ֆինանսների նախարար, ԿԲ նախագահ, Հաշվեքննիչ պալատի ղեկավար և այլք։
Օրենքը պահանջում է նաև վարչապետի ներկայությունը։ Իշխանական խմբակցությունից երեկ վստահեցնում էին, որ Փաշինյանը ներկա կգտնվի կատարողականի քննարկմանը։
Դիմադրության շարժումն այս անգա՞մ էլ թույլ կտա, որ Փաշինյանը հանգիստ ելումուտ անի խորհրդարան, թե՞ հնարավոր է շրջափակեն խորհրդարանի շենքը։ Երեկ մինչև երեկո շարժման նախաձեռնողներն այս հարցի պատասխանը դեռ չունեին՝ խորհրդարանի շենքը պաշարելու հարցը որոշված չէր»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան