«Հրապարակ». Նախարարությունների աշխատակիցներն աջակցություն հայտնեցին ցուցարարներին
«Հրապարակ» թերթը գրում է.
«Երեկ կառավարության երրորդ մասնաշենքի մոտ դիմադրության շարժման մասնակիցների և ոստիկանների միջև լուրջ բախումներ եղան։ Մի շարք քաղաքացիներ հայտնվեցին ոստիկանության բաժանմունքներում, ոմանք՝ հիվանդանոցում։ Ցուցարարները պահանջում էին ներս թողնել ընդդիմադիր պատգամավորներին, որ նրանք հանդիպեն նախարարների հետ և հարց ուղղեն՝ կո՞ղմ են, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում, թե՞ ոչ։ Հանդիպում չեղավ, և այդ հարցի պատասխանը լսել չհաջողվեց։
Փոխարենը նախարարությունների աշխատակիցներն աջակցություն հայտնեցին ցուցարարներին՝ պատշգամբներից Արցախի և ՀՀ պետական դրոշներ ծածանելով, պատուհաններից ցուցարարներին ջուր փոխանցելով և թռուցիկներ նետելով, որոնց վրա գրված էր՝ «Ոստիկան, մարդ եղիր», և «Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում»։
Որքանով հասկացանք՝ ակտիվ էին աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակիցները, որոնք հետևում էին, թե ինչպես են ոստիկանները բռնություն գործադրում իրենց նախկին նախարարի՝ Աղվան Վարդանյանի նկատմամբ»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին