Քաղաքացիները ԱԳՆ շենքի մոտ են. «Յուրաքանչյուրի բերանից պետք է լսենք՝ ով ինչ է մտածում»
«Ոստիկանների հետ կոնֆլիկտի չեք բռնվում։ Մենք այստեղ ենք մեկ նպատակով, որպեսզի մեր պատգամավորները հանդիպեն նախարարների հետ, հասկանան իրենց դիրքորոշումը մեր հրապարակած սկզբունքների վերաբերյալ»,- ՀՀ ԱԳՆ և մի քանի այլ նախարարությունների շենքի դիմաց հայտարարեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը՝ դիմելով Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող և Հայաստանի ու Արցախի անվտանգությամբ մտահոգ քաղաքացիներին, ովքեր Ֆրանսիայի հրապարակից ընդդիմադիր գործիչների հետ երթով հասան այդ շենքի մոտ։
Նա նշեց, որ երեկվանից իրենց ասում են՝ «ի՞նչ կարիք կա Նիկոլի կառավարության նախարարի տեսակետը պարզելու, ակնհայտ է՝ ով ինչ է մտածում»։
«Բայց ոչ, հիմա նաև անձնական պատասխանատվության ժամանակն է և այս օրերի ընթացքում հատ-հատ պետք է պարզեն ու յուրաքանչյուրի բերանից լսենք, ով ինչ է մտածում»,- ասաց ընդդիմադիր գործիչը։
Սաղաթելյանն ասաց, որ շենք չեն շրջափակում, այսօր այդ նպատակով չեն։
Նա կոչ արեց ոստիկաններին ապահովել պատգամավորի մուտքը նախարարությունների շենք՝ հանդիպելու նախարարների հետ անձամբ լսելու նրանց դիրքորոշումները։
Ոստիկանները մի քանի շարք պատ են կազմել մուտքի դիմաց, ճանապարհ չեն բացում, որպեսզի ընդդիմադիր պատգամավորները մտնեն նախարարությունների շենք։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանն ասաց, որ բարձր տեխնոլոգիաների և արդարադատության նախարարները պատասխանել են, որ իբև այս պահին այստեղ են չեն, «որին ես իրավունք ունեմ չհավատալ»։
«Զանգեցի ԿԳՄՍ նախարար Դումանյանին։ Ասացի, որ ցանկություն ունենք հանդիպելու իր հետ, ինչը նաև բխում է ԱԺ կանոնակարգից, ԱԺ պատգամավորներիի լիազորությունների շրջանակում է։ Դումանյանն ասաց, որ սիրով միայն ինձ կընդունի։ Ասացի, որ սա «Դիմադրության» շարժման ու երթի մասնակիցների ցանկությունն է, մեր խմբակցության գոնե հինգ պատգամավորի մասնակցությամբ պետք է լինի հանդիպումը։ Կարծում եմ՝ խուսափեց հինգ պատգամավորի հետ հանդիպելուց, ասաց, որ այս պահին զբաղված է, հնարավոր է կես ժամից, օրակարգ խնդրեց»,- ասաց Լիլիթ Գաստյանը։
Հարակից հրապարակումներ`
- Սա կլասիկ բռնապետություն է, ու մենք այդ բռնապետությունից վախեցողը չենք, նահանջողը չենք. Արամ Վարդևանյան
- Իշխանությունը ցայտնոտի մեջ է, փորձում է այս ճանապարհով կասեցնել շարժումը․ Իշխան Սաղաթելյան
- Բռնապետիկի ցուցումով, բութ դեմքերով, բայց լիքը քսակով ոստիկան-ենիչերիները, կատարեցին հերթական վայրենությունները
- Ոստիկանները կապել են բերման ենթարկված մի խումբ ցուցարարների և պառկեցրել գետնին
- Այսուհետ յուրաքանչյուր ոք իրավունք ունի այս ժեստն ազատորեն ցուցադրել բոլոր պաշտոնյաներին և ոստիկաններին․ Էդգար Ղազարյան
- Ոստիկանության Էրեբունու բաժին շտապ օգնության մեքենաներ են եկել
- Իշխանությունը քաղաքական փակուղու մեջ է. Իշխան Սաղաթելյան
- Ոստիկանների գործողությունների հետևանքով նաև երեխա է տուժել
- Կոչուբաև. Այսօր ոստիկանները կրկին աչքի են ընկել վայրագություններով
- Ոստիկանների գործողությունների հետևանքով քաղաքացին ուշագնաց է եղել
- Իշխան Սաղաթելյան. Հունիսի 3-ը ջրբաժան է
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի