Ընդդիմադիր պատգամավորները մտան ԵՊՀ
Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող և Հայաստանի ու Արցախի անվտանգությամբ մտահոգ քաղաքացիները երթով հասան Ռադիոտուն, որտեղ կուտակված են ոստիկանական ուժեր։ ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ իրենք չեն ծրագրել մուտք գործել Ռադիոտուն, ինչը ժամանակին արել էր Նիկոլ Փաշինյանը։
«Չգիտեմ՝ ոստիկանական զորքերն ինչքան են հերիքելու, ինչքան պետական հաստատություն կա այսպես շրջափակեն, բայց հանգիստ եղեք, մենք շենք մտնելու նպատակ չունենք։
Այս պահին մոտ 5000 ոստիկանական ուժեր ԱԺ-ում, ԱԳՆ, կառավարության շենքերի մոտ, պետական կառույցների մոտ են կուտակված։ Տղերք, այս ի՞նչ եք անում, լո՞ւրջ։ Այստեղ կարելի է լիաթոք ծիծաղել, որ կարողանում են ամբողջ ուժայինները 24 ժամ պահել փողոցում։ Սա է այսօր իրականությունը»,- հայտարարեց Սաղաթելյանը։
Նրա խոսքով, Նիկոլ Փաշինյանը ոչ թե վախեցած է, այլ հաստատ ցնցումների մեջ է, որովհետև խաղաղ անհնազանդության ցերեկային երթին մենակ դիմավորում են զորքեր։
«Տղերք, մեկա դրա իշխանությունը պահել չեք կարող»,- ասաց ընդդիմադիր գործիչը։
Ռադիոտան պատուհանից երթի մասնակիցներին Հայաստանի ու Արցախի դրոշներով ողջունեց լրագրող Ալիս Գևորգյանը, ում որդին զոհվել է 44-օրյա պատերազմի ընթացքում։
Այնուհետև երթի մասնակիցները հասան Երևանի պետական համալսարան։ Մուտքի մոտ կրկին ոստիկանական ուժեր են կուտակված։ Ի. Սաղաթելյանն ասաց, որ այս դուռը բացելն ու ներս մտնելն իրենց համար մեկ րոպեի հարց է, բայց պետական համալսարան է, ուզում են նորմալ ճանապարհով դռները բացեն, պատգամավորները մտնեն ու իմանալ ԵՊՀ ռեկտորի դիրքորոշումը ժողովրդի ներկայացրած փաստաթղթի վերաբերյալ։
«ԵՊՀ ռեկտորը փոխանակ իջնի ներքևի ու խոսի, թաքնվում է։ Որպես մտավորական պետք է պատասխան տա, որն է իր քաղաքացիական դիրքորոշումը արցախյան հարցում։ Չէ՞ որ գրաճանաչ է, տեսել է բրյուսելյան հայտարարությունը։ Ինքչան էլ իր ղեկավարը փորձի ասել՝ սխալ ձևակերպում է եղել, չէ որ ինքը կարդալ գիտի։ Պարտավոր է հանդիպել և պատասխան տալ՝ ո՞րն է իր դիրքորոշումը, ոչ թե վախենալով թաքնվել։ Սպասում ենք հանդիպման»,- հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։
Այնուհետև ոստիկանները թույլ տվեցին, որ ընդդիմադիր պատգամավորները մտնեն ԵՊՀ։
Հարակից հրապարակումներ`
- Նախարարները փախնում են, մտնում են իրենց սեղանների տակ, թաքնվում ոստիկանական զորքերի հետևում. Սաղաթելյան
- Քաղաքացիները ԱԳՆ շենքի մոտ են. «Յուրաքանչյուրի բերանից պետք է լսենք՝ ով ինչ է մտածում»
- Սա կլասիկ բռնապետություն է, ու մենք այդ բռնապետությունից վախեցողը չենք, նահանջողը չենք. Արամ Վարդևանյան
- Մեկնարկեց ընդդիմության անհնազանդության ակցիան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին