«Փաստ». Արմեն Փամբուխչյանը չի հանդուրժի «երկիշխանություն»
«Փաստ» թերթը գրում է.
««Փաստ» թերթի տեղեկություններով, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության տնօրեն Արմեն Գասպարյանը, օգտվելով այն հանգամանքից, որ նոր նախարար է նշանակվել, փորձում է ցույց տալ, որ ինքն է իր «գլխի տերն» ու «ասողը», այսինքն, լինելով ԱԻՆ ամենամեծ ստորաբաժանման ղեկավարը՝ կարող է իրեն թույլ տալ ինքնուրույն որոշումներ կայացնել:
Ըստ այդմ, մեր աղբյուրների փոխանցմամբ, Գասպարյանը փորձում է արտակարգ իրավիճակների նախարարությունում յուրատեսակ ինքնիշխանություն հաստատել:
Սակայն, մեր տեղեկություններով, նախարարությունում վստահ են, որ նախարար Արմեն Փամբուխչյանը չի հանդուրժի նման «երկիշխանություն», կկասեցնի նախարարության մեջ նախարարություն «ձևավորելու» փորձերն ու վերջ կդնի Գասպարյանի ներքին «խաղերին», հատկապես, որ Փամբուխչյանը համարվում է Նիկոլ Փաշինյանի հնագույն զինակիցներից ու ամենահավատարիմ թիմակիցներից մեկը:
Հավելենք, որ Գասպարյանը համակարգ է եկել ոստիկանությունից և 2021թ. մարտի 2-ին միանգամից նշանակվել է ՀՀ ԱԻՆ ՓԾ տնօրեն: Ի դեպ, մինչ այդ նշանակումը, ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետի պաշտոնից ազատվելու հետո 2020թ. նոյեմբերի 9-ից 2021 թ. մարտի 2-ը եղել է ՀՀ ոստիկանության կադրերի ռեզերվում»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին