Ուժային եռամարտի աշխարհի արցախցի չեմպիոնը
Մայիսի 21-29-ը Ղազախստանի Ալմաթի քաղաքում կայացել է «Ուժային եռամարտ»-ի աշխարհի առաջնությունը, որին ՀՀ հավաքականի կազմում մասնակցում էին Արցախի Հանրապետության «Ուժային եռամարտ»-ի հավաքական թիմի անդամ Յուրի Կարոգլանյանը և մարզիչ Արկադյա Զաքարյանը: Այսօր Ստեփանակերտի «Մենք ենք, մեր սարերը» հուշարձանի մոտ դիմավորել են առաջնությունում աշխարհի չեմպիոն դարձած արցախցի մարզիկին և նրա մարզչին:
Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Յու. Կարոգլանյանն ասել է, որ «Սեղմում հենարանից» (Equipped Bench Press) վարժությունում դարձել է արծաթե մեդալակիր, իսկ «Սեղմում հենարան» (World classic+Men Jr classic, 83-120+ kg ) վարժությունում` աշխարհի չեմպիոն:
«Արդեն ութ տարի է` զբաղվում եմ այս սպորտաձևով և մի քանի անգամ դարձել եմ ուժային եռամարտի աշխարհի արծաթե և բրոնզե մեդալակիր: Անցած տարի Եվրոպայի առաջնությունում գրավել եմ առաջին հորիզոնականը: Վստահ եմ, որ հաղթանակները շարունակական կլինեն»,- նշել է մարզիկը:
Արցախի Ուժային եռամարտի ֆեդերացիայի նախագահ և հավաքականի գլխավոր մարզիչ Արկադյա Զաքարյանն ասել է, որ հաղթանակը սպասված էր:
«Առաջնությանը մասնակցում էր աշխարհի երեսունվեց պետություն:Աշխարհի առաջնությունում առաջին տեղ գրավելու համար մենք աշխատել ենք շուրջ ութ տարի: Ծառայության երկու տարիները իրենց ազդեցությունը թողեցին Յուրիի պատրաստվածության վրա, և երկու տարի էր մեզ անհրաժեշտ, որպեսզի քրտնաջան աշխատանքից հետո հասնենք ցանկալի արդյունքի»,-ասել է մարզիչը։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին