Samsung-ը 2022 թվականին 30 միլիոնով կրճատում է սմարթֆոնների արտադրությունը
Samsung ընկերությունը փոխել է 2022 թվականին սմարթֆոնների մատակարարումների իր կանխատեսումները։ Եթե նախկինում հարավկորեական տեխնոլոգիական հսկան մտադիր էր մինչև տարեվերջ առաքել 310 միլիոն սարք, ապա այժմ այդ թիվը նվազել է մինչև 280 միլիոնի։ Գազետա.ռու-ի հաղորդմամբ, այս մասին հաղորդագրություն է հայտնվել Gizmochina հրատարակության կայքում։
Նշվում է, որ կրճատումը վերաբերում է սմարթֆոնների ողջ արտադրական շարքին՝ ինչպես բյուջետային Galaxy A սարքերի, այնպես էլ առաջատար Galaxy S և Galaxy Z սերիաների վրա։
ԶԼՄ-ի տվյալներով, Samsung-ը որոշել է գնալ այս քայլին մի շարք պատճառներով։ Նախ, ընկերությունն արձանագրել է համաշխարհային շուկայի ընդլայնման դանդաղում։ Երկրորդ, կիսահաղորդչային բաղադրիչների շարունակական պակասը: Երրորդ՝ լոկդաուն Չինաստանի մի շարք քաղաքներում, որտեղ գտնվում է Samsung սմարթֆոնների արտադրությունը։
Նշվում է նաև մակրոտնտեսական և աշխարհաքաղաքական գործընթացները, որոնք ուղղակի կամ անուղղակիորեն ազդում են սպառողների գնողունակության վրա։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին