Պարոն Հովհաննիսյան, դուռը, պատուհանները բացի, շունչ քաշի․ պատգամավորը՝ ԵՊՀ ռեկտորին
ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը ներիսց փակել է իր սենյակի դուռը՝ չընդունելով համալսարան մտած ԱԺ ընդդիմադիր պատգամավորներին։ Այս մասին հայտնեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը։
«Հովհաննես Հովհաննիսյանի մամուլի խոսնակը մեզ ասաց, որ նա շենքում չէ, մենք գնացինք դեպի ռեկտորի սենյակ։ Պատկերացնո՞ւմ եք, տղամարդ ռեկտորը, տեսնելով, որ ԱԺ պատգամավորներ են բարձրանում, դուռը ներսից փակում է՝ մնալով ներսում։ Ուսանողներ ջան, իմացեք, որ ձեր ռեկտրոն այս պահին փակված նստած է իր սենյակում։ Պարոն Հովհաննիսյան, դուռը, պատուհանները բացի, շունչ քաշի»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը։
Աննա Գրիգորյանի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող, Հայաստանի ու Արցախի անվտանգությամբ մտահոգ քաղաքացիներն արդեն մի քանի օր է փորձում են տարբեր գերատեսչություններ գնալ, հանդիպել նախարարների հետ, սակայն պարզվում է, որ նրանք շենքում չեն։
«Կարող է վաղն էլ ասեք, թե ընդհանրապես Հայաստանում չեք, պարզվի, որ մենք նախարարներ, ռեկտորներ չունենք։ Ի վերջո այս երկրում մի շնչավոր էակ գոյություն ունի՞, որ ասի՝ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում, թե ՔՊ-ական լինելն արդեն նշանակում է, որ չեք կարող նման հայտարարություն անել»,- նշեց պատգամավորը։
Հարակից հրապարակումներ`
- Իրենք փախած են, մնացածը լոլոներ են, որ փորձում են ստեղծված իրավիճակից դուրս գալ. Սաղաթելյան
- Ընդդիմադիր պատգամավորները մտան ԵՊՀ
- Վարչապետի աթոռը զբաղեցնողի հոգին փառավորվում է՝ տեսնելով, թե ինչպես են ցուցարարներին ծեծում. Լևոն Քոչարյան
- Նախարարները փախնում են, մտնում են իրենց սեղանների տակ, թաքնվում ոստիկանական զորքերի հետևում. Սաղաթելյան
- Սա կլասիկ բռնապետություն է, ու մենք այդ բռնապետությունից վախեցողը չենք, նահանջողը չենք. Արամ Վարդևանյան
- Իշխանությունը ցայտնոտի մեջ է, փորձում է այս ճանապարհով կասեցնել շարժումը․ Իշխան Սաղաթելյան