Վաղը Ֆրանսիայի հրապարակից կլինի երթ կանանց ու երեխաների մասնակցությամբ
«Վերջին երկու օրվա մեր գործողությունները, երեկվա դեպքերն ապացուցեցին, որ մենք ճիշտ ուղու վրա ենք»,- Ֆրանսիայի հրապարակում հանրահավաքի ժամանակ ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը։
Նա նշեց, որ երեկ և այսօր փորձել են գնալ կառավարական շենքեր և ճշտել քաղաքական պաշտոնյաների դիրքորոշումն այս հրապարակից ներկայացված փասատաթղթի վերաբերյալ։
«Ոստիկաններն արգելափակել էին այդ շենքերը, թույլ չէին տվել, որպեսզի պատգամավորները հանդիպեն նախարարների հետ։ Ինչո՞ւ։ Որովհետև ասելիք չունեին, չունեին այդ հարցի պատասխանը։ Նիկոլը նաև գերի է վերցրել կառավարության անդամներին, քանի որ շատ դժվար է նայել Հայաստանի քաղաքացիներ աչքի մեջ ու հիմնավորել, որ Արցախը պետք է մնա Ադրբեջանի կազմում, դրա տակից որևէ մեկը դուրս չի գալու»,- ասաց ընդդիմադիր գործիչը։
Նա հայտարարեց, որ շարունակելու են իրենց ակցիաները։
«Մենք պայքարում ենք ոչ թե իշխանության համար, այլ Հայաստանի ինքնիշխանության համար։ Պայքարում ենք ոչ թե ինչ-որ մեկին վարչապետ դարձնելու համար, պայքարում ենք, որ Հայաստանն առհասարակ վարչապետ ունենա, որովհետև այն, ինչ անում են սրանք, վերջն այն է, որ մենք պետականություն չենք ունենալու։ Սրանք քանդում են ամեն ինչ»,- նշեց Սաղաթելյանը։
Նա մի քանի պաշտոնական թվային տվյալներ ներկայացրեց Հայաստանի արտաքին պարտքի վերաբերյալ. «Այսօր ֆինանսների նախարարը պաշտոնապես հայտարարեց, որ Հայաստանի պետական պարտքը հասել է իր պատմական առավելագույնին՝ 63.5 տոկոս։ Սրանք իրենց կառավարության տարիների ընթացքում 36 տոկոսով ավելացրել են Հայաստանի պետական պարտքը, մոտ 3 միլիարդ դոլարով, այսինքն Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու վրա 1000 դոլարով պարտքն են ավելացրել։ Պարտք վերցնել, ասֆալտ անել, պետական պարտքը 36 տոկոսով ավելացնել ու ժողովրդի վրա ծախել, հերթական սրիկայությունն է, որի մասին մեր հայրենակիցները պետք է իմանան»։
Սաղաթելյանն ասաց, որ վերջին մեկ տարվա ընթացքում բանակի թիվը կիճատվել է, կրճատվել են զորամիավորումները, բայց ավելացել է ոստիկանների թիվը, որովհետև սրանք մտածում են ոչ թե մեր հայրենիքի և պետության սահմանների պաշտպանության մասին, այլ մեկ խելագարի իշխանությունը պահելու մասին։
«Մենք շարունակում ենք մեր պայքարը։ Շատ հստակ ձևակերպել ենք, որ ժամանակ ունեն խելքի գալու և հունիսի 3-ի Ազգային ժողովի արտահերթ նիստին մասնակցելու։ Մենք ներկայացրել ենք 7 կետեր, այն մինիմալ պահանջներն են, որոնք անհրաժեշտ են մեզ պետություն ունենալու և հայ մնալու համար։ Բոլոր նրանք, ովքեր այս սկզբունքները չեն կիսում, նրանք հայ ժողովրդի հետ կապ չունեն»,- հայտարարեց ընդդիմադիր գործիչը։
Խոսելով վաղվա անելիքների մասին, Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ հունիսի 1-ին ժամը 13։00-ին տեղի է ունենալու 3 տասնյակ կուսակցությունների հետ հանդիպում։
«Երեկվանից բանակցությունների մեջ ենք կուսակցությունների հետ, ներկայացրել ենք այն փաստաթուղթը, որը ներկայացվել է ԱԺ, որը հաստատվել է քաղաքացիների կողմից։ Վաղը օրվա երկրորդ կեսին կունենանք նաև արտախորհրդարանական ուժերի դիրքորշումը այս փաստաթղթի հետ կապված»,- ասաց նա։
Ի.Սաղաթելյանը տեղեկացրեց, որ այս պահի դրությամբ 50-ից ավելի ՀԿ-ներ ստորագրել են, ցանկը բաց է, րոպե-րոպե այդ թիվն ավելանում են։ Վաղն ընդդիմադիր պատգամավորները հանդիպումներ կունենան Գրողների միության, ԳԱԱ, տարբեր գիտական, կրթական, մշակութային հաստատությունների ղեկավար կազմերի հետ՝ պարզելու նրանց դիրքորոշումը։ Նա կոչ արեց մարզերի բնակիչներին ինքնակազմակերպվել, հավաքվել ու գնալ քաղաքապետարաններ, մարզպետարաններ՝ պարզելու դրանց ղեկավարների դիրքորոշումը՝ ով է ժողովրդի հետ, ով դեմ է ժողովրդին։
Հունիսի 1-ին ժամը 17։00-ին Ֆրանսիայի հրապարակից կլինի երթ կանանց ու երեխաների մասնակցությամբ։
Վաղը մեծ հանրահավաք ու երթ, բացի ժամը 17։00-ի երթից, նախատեսված չէ։
«Մեր սերունդը հպարտ է եղել իր ավագ սերնդով, որովհետև ազատագրել են Արցախը, մեզ տվել են երկու հայկական հանրապետություն։ Վաղը մեր երեխաները չպետք է ամաչեն մեր այսօրվա կեցվածքով։ Ամեն ինչ պետք է անենք, որ հպարտ լինեն ու ապրեն հզոր հայրենիքում»,- ասաց Իշխան Սաղաթելյանը։
Հարակից հրապարակումներ`
- Նիկոլը փորձում է Ալիևից ավելի Ալիև երևալ․ Հայկ Մամիջանյան
- Հանրահավաքից հետո՝ երթ
- Իրենք ոնչնչով չեն տարբերվում այն ադրբեջանցի ոստիկաններից ու զինվորականներից, որոնք անարգում էին հայ մարդկանց․ Կրպեյան
- Թալանից խոսողները մեր ժողովրդից թալանել են 100 միլիարդ ԱՄՆ դոլարից ավելի․ Արեգնազ Մանուկյան
- Արի անկեղծ լինենք ՝ քեզ կամ քո ընկերոջը կարո՞ղ են փողով գնել․ Կամսար Բադալյան
- Իրենք փախած են, մնացածը լոլոներ են, որ փորձում են ստեղծված իրավիճակից դուրս գալ. Սաղաթելյան
- Նախարարները փախնում են, մտնում են իրենց սեղանների տակ, թաքնվում ոստիկանական զորքերի հետևում. Սաղաթելյան
- Իշխանությունը ցայտնոտի մեջ է, փորձում է այս ճանապարհով կասեցնել շարժումը․ Իշխան Սաղաթելյան
- Այսուհետ յուրաքանչյուր ոք իրավունք ունի այս ժեստն ազատորեն ցուցադրել բոլոր պաշտոնյաներին և ոստիկաններին․ Էդգար Ղազարյան
- Իշխանությունը քաղաքական փակուղու մեջ է. Իշխան Սաղաթելյան
- Յուրաքանչյուր հայ պետք է դիրքորոշում հայտնի մեր ժողովրդի համար կենսական այս հարցերում. Սաղաթելյան
- Իշխան Սաղաթելյան. Հունիսի 3-ը ջրբաժան է
- Հունիսի 3-ին իշխանությունները պետք է հիմնավորեն, որ ըստ իրենց՝ Արցախը լինելու է Ադրբեջանի կազմում. Իշխան Սաղաթելյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան