ԵՊՏՀ-ի ռեկտորն ընդդիմադիր պատգամավորների գալուց քիչ առաջ դուրս էր եկել շենքից
Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող և Հայաստանի ու Արցախի անվտանգությամբ մտահոգ քաղաքացիները, ընդդիմադիր պատգամավորները ԵՊՀ-ից հետո երթով շարժվեցին դեպի Երևանի պետական տնտեսագիտական համալսարան։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Ասպրամ Կրպեյանը հայտարարեց, որ մի քանի պատգամավորով մտան համալսարան՝ ռեկտորին հանդիպելու և խնդրելու, պահանջելու, որպեսզի հայ ժողովրդի կարմիր գծերն ամրագրող փաստաթղթի վերաբերյալ իր դիրքորոշումը հայտնի՝ դեմ է կամ կողմ։
«Ի տարբերություն ԵՊՀ-ի՝ մեզ այստեղ ջերմ ընդունեցին, գործավարը տեղեկացրեց, որ ռեկտորը տեղում չէ, դուրս է եկել։ Քիչ անց տեղեկացանք, որ մեր գալուց մի քանի րոպե առաջ է դուրս եկել, գնացել է հանդիպման։ Ուզում եմ հավատալ՝ լուրը, որ մենք հավանաբար ԵՊՀ-ից հետո կարող է գնանք նաև տնտեսագիտական համալսարան, դա չի եղել համալսարանից հեռանալու պատճառը։
Գործավարը բացեց ու ցույց տվեց, որ աշխատասենյակը դատարկ է, ի տարբերություն ԵՊՀ-ի, որտեղ փակ դռան հետևում պատսպարվել էր, թաքնվել էր ռեկտորի պաշտոնը ստանձնած անձը։
Դուրս գալուց էլ գործավարը մեր խնդրանքին, որ իր կարծիքը հայտնի Արցախի՝ Ադրբեջանի կազմում լինելու մասին, վճռականորեն ասաց, որ միանշանակ դեմ է, չի կարող Արցախը երբևէ լինել Ադրբեջանի կազմում»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը։
Ա. Կրպեյանը նշեց, որ անպայման գրավոր ուղարկելու են ԵՊՀ-ի, տնտեսագիտական համալսարանի ռեկտորներին ժողովրդի պահանջով կազմված փաստթուղթն ու սպասելու են արձագանքին։
Երթի մասնակիցները այնուհետև վերադարձան Ֆրանսիայի հրապարակ, որտեղից էլ սկսել էին իրենց անհնազանդության ակցիան, եղել ԱԳՆ շենքի, Ռադիոտան շենքերի մոտ։
Հարակից հրապարակումներ`
- Պարոն Հովհաննիսյան, դուռը, պատուհանները բացի, շունչ քաշի․ պատգամավորը՝ ԵՊՀ ռեկտորին
- Իրենք փախած են, մնացածը լոլոներ են, որ փորձում են ստեղծված իրավիճակից դուրս գալ. Սաղաթելյան
- Ընդդիմադիր պատգամավորները մտան ԵՊՀ
- Վարչապետի աթոռը զբաղեցնողի հոգին փառավորվում է՝ տեսնելով, թե ինչպես են ցուցարարներին ծեծում. Լևոն Քոչարյան
- Նախարարները փախնում են, մտնում են իրենց սեղանների տակ, թաքնվում ոստիկանական զորքերի հետևում. Սաղաթելյան
- Սա կլասիկ բռնապետություն է, ու մենք այդ բռնապետությունից վախեցողը չենք, նահանջողը չենք. Արամ Վարդևանյան
- Մեկնարկեց ընդդիմության անհնազանդության ակցիան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին