Իրենք ոնչնչով չեն տարբերվում այն ադրբեջանցի ոստիկաններից ու զինվորականներից, որոնք անարգում էին հայ մարդկանց․ Կրպեյան
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Ասպրամ Կրպեյանը Ֆրանսիայի հրապարակում ընթացող հանրահավաքում անդրադարձավ այսօր ԵՊՀ և ԵՊՏՀ այցելություններին, նշեց, որ նպատակը՝ բուհերի ռեկտորներին հայ մարդու կարմիր գծերը ամրագրող փաստաթուղթը ներկայացնելն ու նրանց դիրքորոման մասին հետաքրքրվելն էր։
Նրա փոխանցմամբ տևական ժամանակ փնտրել են ԵՊՀ ռեկտորին, սակայն վերջինս իր սենյակում դուռը փակել և թաքնվել էր ։
«Թաքնվել էր արժանապատիվ հայ մարդկանցից, այդպես թափնված էլ մնաց։ Թեև փորձեցինք դռան ետից խրախուսել, բացատրել, որ կարիք չկա վախենալու,իրականում եկել են նածկին համալսարանականներ և սպասում են Ձեր հստակ դիրքորոշմանը։ Բնականաբար չհայտնեց և մենք արձանագրում ենք, որ ԵՊՀ ռեկտորի պաշտոնն օկուպացրածը վախկոտ է, հակահայաստանի ներկայացուցիչ է, դեմ է հայ մարդու հայ մարդու կարմիր գծերը ամրագրող փաստաթղթին»,- պատմեց Ասպրամ Կրպեյանը։
Երիտասարդ պատգամավորը նկատեց, որ մեկ ամիս է պայքարում են և այս ընթացքում որոշ արձանագրումներ է արել՝ հայ ոստիկանի կերպարի մասին։
«Կա հակահայաստանը սպասարկող չոստիկանություն և հավերժական Հայաստանի համար կյանք զոհած , հավերժական Հայաստանի երազով ապրած, իրենց ուսադիրներն արժանապատիվ կրող ոստիկաններ։ Դրանում համոզվելու համար ընդամենը պետք է այցելել Ոստիկանության պատմության թանգարան; Ես ուզում, որ ամրագրենք՝ կնոջ մազերը քաշող, մայթին կանգնած խաղաղ ցուցարարին հայհոյող, բիրտ ուժ կիրառող, դավադրաբար ցուցարարին մայթին Կառավարության շենք տեղափոխող, շենքում՝ կտտանքների, անրագանքի ենթարկող ոստիկանը՝ չոստիկանն է, որը սպասարկում է հակահայաստանի շահերը, որն իրավունք չունի այդ ուսադիրները կրելու և իրավունք չունի արժանի ոստիկանների կողքին կանգնելու»,- ասաց Կրպեյանը։
Նրա խոսքով՝ Կառավարության շենք տեղափոխելուց հետո «չոստիկանները» քաղաքացիներին վերբերվել են այնպես, ինչպես 91-ի մայիսին, պատմական հայկական Գանձակում, Կիրովաբադի բանտում տեղափոխված գետաշենցիներին էին վերաբերվում։
«Իրենք ոնչնչով չեն տարբերվում այն ադրբեջանցի ոստիկաններից ու զինվորականներից, որոնք անարգում էին հայ մարդկանց ու հայ խաղաղ բնակչին, արժանապատիվ հայ մարդուն»,- հավելեց նա։
Հարակից հրապարակումներ`
- Թալանից խոսողները մեր ժողովրդից թալանել են 100 միլիարդ ԱՄՆ դոլարից ավելի․ Արեգնազ Մանուկյան
- Արի անկեղծ լինենք ՝ քեզ կամ քո ընկերոջը կարո՞ղ են փողով գնել․ Կամսար Բադալյան
- Այսուհետ յուրաքանչյուր ոք իրավունք ունի այս ժեստն ազատորեն ցուցադրել բոլոր պաշտոնյաներին և ոստիկաններին․ Էդգար Ղազարյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան