Ավետիք Չալաբյանը կմնա կալանավորված
«Համախմբում» նախաձեռնության աջակից, «Արար» հիմնադրամի համահիմնադիր Ավետիք Չալաբյանը կմնա կալանավորված։
«Դանիելյան Արմենը, բնականաբար, կանխատեսելի էր»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է Չալաբյանի պաշտպան Վարազդատ Հարությունյանը։
Ավետիք Չալաբյանին կալանքից ազատելու կոչով հանդես են եկել Արցախի նախագահը, ԱԺ նախագահն ու պատգամավորներ, Արցախի թեմի առաջնորդը։
Նշենք, որ Չալաբյանին կալանավորելու որոշում է կայացրել ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արուսյակ Ալեքսանյանը, որը դատավոր է նշանակվել Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք՝ 2021 թվականի հոկտեմբերի 20-ին:
Շատերը համարում են, որ Ավետիք Չալաբյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում, պաշտպանները Չալաբյանին կալանավորելը որակել են անհիմն ու չպատճառաբանված։ Նրանք նաև դիմել են գլխավոր դատախազություն։
Ավելի վաղ քննչական կոմիտեն հայտնել էր. «Մայիսի 9-ին լրատվական կայքերից մեկում ձայնագրություն էր հրապարակվել՝ «1000 դրամ յուրաքանչյուր ուսանողի համար, Ագրարային համալսարանի դատասխոսը դրդում է ուսխորհրդի նախագահին գումարի դիմաց կազմակերպել, որպեսզի ուսանողները մասնակցեն ընդդիմության հավաքներին՝ յուրաքանչյուր ուսանողի դիմաց առաջարկելով 1000 դրամ» վերտառությամբ:
Ըստ ՔԿ-ի, քննությամբ պարզվել է, որ ենթադրյալ հանցագործությունը կատարած անձինք քաղաքական ընդդիմության կողմից կազմակերպվող հավաքներին մասնակցելու և որոշակի գործողություններ կատարելու դիմաց Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողական խորհրդի նախագահին նյութապես շահագրգռել են՝ առաջարկելով երկու հազար ուսանողի հավաքներին ներգրավելու դիմաց տրամադրել 2.000.000 ՀՀ դրամ գումար:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ, ՀՀ քրեական օրենսգրքի 163-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով մեղադրանք է առաջադրվել երկու անձի, որոնցից Ավետիք Չալաբյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը»։
Հարակից հրապարակումներ`
- «Փաստ». Չալաբյանին մեղսագրվող արարքը չի համարվելու քրեական հանցագործություն
- Ավետիք Չալաբյանի կալանավորման որոշման դեմ դատական նիստը հետաձգվել է
- Ավետիք Չալաբյանին կալանքից ազատելու կոչով հանդես են եկել Արցախի նախագահը, ԱԺ նախագահն ու պատգամավորներ, Արցախի թեմի առաջնորդը
- Ավետիք Չալաբյանի պաշտպանանական խումբը դիմել է ՀՀ գլխավոր դատախազին
- Չալաբյան. Իրական ընտրությունը ոչ թե Փաշինյանի մնալու և գնալու միջև է, այլ նրա հեռանալուց հետո Հայաստանի ընտրած ուղու
- Պահանջ. Շուտափույթ ազատ արձակել Ավետիք Չալաբյանին