Սա կլասիկ բռնապետություն է, ու մենք այդ բռնապետությունից վախեցողը չենք, նահանջողը չենք. Արամ Վարդևանյան
Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող և Հայաստանի ու Արցախի անվտանգությամբ մտահոգ քաղաքացիները Ֆրանսիայի հրապարակից երթով հասան գլխավոր դատախազության շենքի մոտ։
«Դատախազությունը, երբ տեսնում է, որ, օրինակ, տարբեր գույնի բերետավորները, ոստիկանները մի քաղաքացու ձեռք են ջարդում, մեկի ոտքն են ջարդում, մեկի մազերն են քաշում, մեկին խեղդում են, այդ ժամանակ այս կառույցը քրեական գործ է հարուցում, իր պարտականությունը դա է։
Դատախազությունից ակնկալում ենք, որ այսօրվա մեջ հայտարարություն տարածեն երեկվա դեպքերի վերաբերյալ, թե քանի քրեական գործ են հարուցել, քանի ոստիկանի են մեղադրանք առաջադրել։ Շատ բան չենք ուզում։ Եթե այս կառույցը օրենքի հետ կապ ունի, պետք է հայտարարի, որ գործերը հարուցել է»,- ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը։
Նա նշեց, որ երբ իրենց գաղափարակիցներից մեկը նույնիսկ մի փոքր մոտենում է օրենքի սահմանագծին, էլ հայտարարություն, էլ քրեական գործերի հարուցում, պարտադիր կալանավորում են մարդկանց։
«Եթե դա չլինի, մենք բոլորս հասկանում ենք, թե ինչու է այդպես։ Դա չի լինի, որովհետև մենք չենք ապրում առանց Նիկոլ Հայաստանում։ Սա ժողովրդավարություն չէ, կլասիկ բռնապետություն է, ու մենք այդ բռնապետությունից վախեցողը չենք, նահանջողը չենք»,- ասաց Արամ Վարդևանյանը։
Հարակից հրապարակումներ`
- Մեկնարկեց ընդդիմության անհնազանդության ակցիան
- Իշխանությունը ցայտնոտի մեջ է, փորձում է այս ճանապարհով կասեցնել շարժումը․ Իշխան Սաղաթելյան
- Բռնապետիկի ցուցումով, բութ դեմքերով, բայց լիքը քսակով ոստիկան-ենիչերիները, կատարեցին հերթական վայրենությունները
- Ոստիկանները կապել են բերման ենթարկված մի խումբ ցուցարարների և պառկեցրել գետնին
- Այսուհետ յուրաքանչյուր ոք իրավունք ունի այս ժեստն ազատորեն ցուցադրել բոլոր պաշտոնյաներին և ոստիկաններին․ Էդգար Ղազարյան
- Անհամաչափ ուժի կիրառմամբ բերման ենթարկվեց Լևոն Քոչարյանը
- Ոստիկանության Էրեբունու բաժին շտապ օգնության մեքենաներ են եկել
- Վարդևանյան. Սա իրավական բեսպրեդել է
- Իշխանությունը քաղաքական փակուղու մեջ է. Իշխան Սաղաթելյան
- Ոստիկանների գործողությունների հետևանքով նաև երեխա է տուժել
- Կոչուբաև. Այսօր ոստիկանները կրկին աչքի են ընկել վայրագություններով
- Ոստիկանների գործողությունների հետևանքով քաղաքացին ուշագնաց է եղել
- Ոստիկանությունը հայտարարություն է տարածել
- Ոստիկանները քաշքշում են Իշխան Սաղաթելյանին, պատռվել է նրա շապիկը
- Ոստիկանների հետ քաշքշուկի հետևանքով պատռվել է ցուցարարի վարտիքը
- Նախարարությունների շենքի դիմացից հիվանդանոց է տեղափոխվել երկու ոստիկան, երկու քաղաքացի
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում