Թալանից խոսողները մեր ժողովրդից թալանել են 100 միլիարդ ԱՄՆ դոլարից ավելի․ Արեգնազ Մանուկյան
Արեգնազ Մանուկյանը Ֆրանսիայի հրապարակում ընթացող հանրահանրահավաքի ժամանակ իր ելույթում ընդգծեց, որ դուրս է եկել պայքարի ՝ հանուն Արցախի և հայ ժողովրդի։
«Ես այստեղից խոսում եմ ոչ թե պատգամավոր, այլ երկու երեխայի մայր և ՀՀ քաղաքացի։ Ես մեկն եմ ձեզանից, որը կորցրել է հանգիստը։ Սիրտս տանջվում է, երբ տեսնում եմ, թե ինչպես է մեր երկիրը մատաղացու գառան նման հայտնվել թուրք-ադրբեջանական օրակարգի զոհասեղանին։ Հայ ժողովուրդն ու մեր երկիրը դավաճանվել են, ստի ու կեղծիքի զոհ են դարձել։ Սրանք իշխանության եկան՝ մեր պատմությունն ու հերոսներին կեղծելով»,- ասաց պատգամավորը։
Նա հիշեցեց, որ այս իշխանությունները ժամանակին խոսում էին թալանից, բայց այնպիսի թալանի ենթարկեցին Հայաստանն ու Արցախը, ինչպիսին որ հայ ժողովուրդը երևի մոնղոլ-թաթարական արշավանքների ու օսմանյան կայսրության ժամանակ է տեսել։
«Նիկոլ Փաշինյանը տապալեց Ղարաբաղյան հակամարտության բանակցությունները։ Հայաստանին ու Արցախին մենակ թողեց մեր թշնամիների դեմ՝ հնարավորություն տալով Թուրքիային ու Ադրբեջանին հարձակվել։ 44-օրյա պատերազմն ու դրա արդյունքները դավաճանության, հիմարության ու դիլետանտության համադրություն էին»,- ավելացրեց Մանուկյանը։
Արեգնազ Մանուկյանի գնահատմամբ՝ կան հաշվարկներ,թե որքան վնաս է տվել Նիկոլը մեր երկրին։ Ըստ նրա՝ խոսքը միայն մարդկային կյանքերի ու տարածքների մասին չէ։
«Ֆինանսական լեզվով,եթե ասենք, ապա խոսվում էավելի քան 100 մլդ ԱՄՆ դոլարի մասին։ Թալանից խոսողները մեր ժողովրդից թալանել են 100 միլիարդ դոլարից ավելի։ Արցախում հայկական կողմը կորցրել է 118 համայնք, քաղաքաներ ու գյուղեր։ Հայաստան համահայկական հիմնադրամի միջոցներով, Արցախի կորցված տարածքներում իրականացված բոլոր ծրագրերի համար ծախսվել է շուրջ 35 մլդ դրամ։ Պատերազմի օրերին, հիմնադրամի միջոցներից, ռազմական ծախսերի անվան տակ անհետացել է 100 մլն դոլար։ Մեր կորուստները նյութական ու հոգևոր ոլորտից են։ Էլ չհաշված ապագայի կորուստները ,որ սրանց պատճառով ենք ունենալու»,- նշեց նա։
Պատգամավորի խոսքով՝ այս ամենի համագումարը, ամենահամեստ հաշվարկներով, 100 մլդ ԱՄՆ դոլար է։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Ռուբեն Քոչարը կասկածներ ունի՝ Երվանդ Քոչարի թանգարանում կան գործեր, որոնք կեղծիք են. փաստաբան