Գևորգ Ղազարյան. Եկավ այն պահը, որ պետք է հրաժեշտ տամ իմ հարազատ ակումբին
«Փյունիկ» ֆուտբոլային ակումբի կիսապաշտպան Գևորգ Ղազարյանը հեռանում է ակումբից։ Այդ մասին նա հայտարարել է ֆեյսբուքյան իր էջում.
«Փյունիկի սիրելի երկրպագուներ, ֆուտբոլիստներ, աշխատակազմ և ղեկավարություն, եկավ այն պահը, որ պետք է հրաժեշտ տամ իմ հարազատ ակումբին: 2021թ. միանալով Փյունիկին, ջանք ու եռանդ չեմ խնայել լավագույնս հանդես գալու և Փյունիկի գույները բարձր պահելու համար, ինչի արդյունքը եղավ առաջնությունում տարած հաղթանակը և չեմպիոնական գավաթը կրկին հարազատ վայր վերադարձնելը:
Շնորհակալ եմ Պարոն Սողոմոնյանին ինձ իմ հարազատ ակումբ հրավիրելու և վստահության համար: Շնորհակալություն աշխատակազմին հիանալի ընդունելության և բարձր պրոֆեսիոնալիզմի համար: Շնորհակալություն երկրպագուներին անմնացորդ աջակցության և վստահության համար, որի պակասը ես չեմ զգացել: Միասին մենք ապացուցեցինք, որ ուժեղ ենք ենք և կարող ենք հասնել մեր առջև դրված նպատակներին:
Սա դեռ վերջը չէ:
Ֆուտբոլային աշխարհը փոքր է և մենք դեռ կհանդիպենք: Եվս մեկ անգամ շնորհակալություն եմ հայտնում և հաջողություն մաղթում Փյունիկին ապագայում:
Լավագույն մաղթանքներով՝ Գևորգ Ղազարյան»։