Դավիթ Բաբայան. Եթե չլինի Արցախը, ապա արմատապես կփոխվի աշխարհաքաղաքական լանդշաֆտը Անդրկովկասում
Արցախի Հանրապետության ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Արցախը, նրա գոյությունը, տարածաշրջանային և նույնիսկ համաշխարհային աշխարհաքաղաքական հավասարակշռության պահպանման կարևորագույն գործոնն է։
Եթե չլինի Արցախը, ապա արմատապես կփոխվի աշխարհաքաղաքական լանդշաֆտը Անդրկովկասում, իսկ դրանից հետո՝ նաև հարակից շրջաններում, որից հետո աշխարհաքաղաքական հավասարակշռության պահպանումն ավանդական միջոցներով (աշխարհառազմավարական հակակշիռների համակարգ և այլն) գործնականում անհնար կլինի։
Սա կբերի ուժային կենտրոնների բաց, կոշտ և անմիջական առճակատման։ Իսկ ի՞նչ կարող է լինել, երբ անհնար է աշխարհաքաղաքական հավասարակշռությունը պահպանել ավանդական միջոցներով, և երբ համաշխարհային և տարածաշրջանային մեծ տերությունները բացահայտ հակադրվելու են միմյանց։
Կարծում եմ՝ պատասխանը շատ պարզ է. Աշխարհը նույնիսկ կարող է հայտնվել միջուկային պատերազմի շեմին»։
Հարակից հրապարակումներ`
- Պուտինն ու Ալիևը քննարկել են Արցախի հարցով պայմանավորվածությունների իրականացումը
- Մենք էթնիկ փոքրամասնություն չենք, մենք Արցախի Հանրապետության պետականակիրն ենք. Արցախի Հանրապետության պատգամավոր
- Արմեն Գևորգյան. Արցախի հարցի լուծման խնդրում մեզ դաշնակից կարող են լինել Ռուսաստանը, Իրանը, Ֆրանսիան
- Բալասանյան. Արցախյան շարժումը և հետագա հերոսամարտերն ապացուցեցին պատմական ձեռքբերումները պահպանելու մեր կամքը
- Հայաստանի հետ սահմանազատման արդյունքները չեն կարող ազդել Արցախի ներկա և ապագա կարգավիճակի վրա. Արտակ Բեգլարյան
- «Ի պաշտպանություն Արցախի». Իշխանությունների նպատակադրումը կործանարար է
- Կաթողիկոս. Այսօր, երբ ոտնահարվում է Արցախի մեր զավակների ազատ ու անկախ կյանքի իրավունքը, մեր սրտերում թող հնչեն մայիսյան հերոսամարտի զանգերը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան