ՄԷԳ. Եվրոպայում ամռանը կարող է բենզինի խնդիր առաջանալ
Ամռանը Եվրոպան կարող է բախվել վառելիքի պակասի խնդրին։ Դա պայմանավորված է նրանով, որ կսկսվի արձակուրդային սեզոնը, և բենզինի, դիզվառելիքի և կերոսինի պահանջարկը կբարձրանա։
Վեստի.ռու-ի հաղորդմամբ, էներգետիկ միջազգային գործակալության ղեկավար Ֆաթիհ Բիրոլն ասել է, որ Եվրոպան կախված է ոչ միայն ներկրվող նավթից, այլ նաև արտասահմանյան նավթամթերքներից։
Նա նշել է, որ գործակալությունը պլան է պատրաստել, որը կնվազեցնի նավթի սպառումը։ Այն բաղկացած է 10 կետից, այդ թվում՝ ճանապարհներին առավելագույն արագության սահմանափակում, հասարակական տրանսպորտի ծախսերի նվազեցում, խոշոր քաղաքներում կիրակի օրերին մեքենաներ վարելու արգելք։
Այնուամենայնիվ, երեք զարգացումներ կարող են մեղմել ճգնաժամը. Չինաստանում նավթի սպառման կրճատում, Իրանի հետ գործարքը և Սաուդյան Արաբիայում ածխաջրածինների արտադրության ավելացում: