Քաղաքական 08:11 31/05/2022 Հայաստան

«Ճակատագրական որոշումների ընդունման գործընթացից հեռու մնալու համար, առաջարկում ենք Ձեզ հրաժարական ներկայացնել»

ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար, Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան Էդգար Ղազարյանը գրում է.

«Քիչ առաջ այս բովանդակությամբ գրություն եմ ուղարկել ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին։ Առաջարկում եմ այն բազմաթիվ քաղաքացիների անունից ուղարկել նրան։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
ՄՀԵՐ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ

Հարգելի՛ պարոն փոխվարչապետ,

ՀՀ վարչապետի 2022 թվականի մայիսի 23-ի թիվ 570-Ա որոշմամբ Դուք ընդգրկվել եք Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի կազմում՝ հանձնաժողովի նախագահի կարգավիճակում։

Ձեր ուշադրություն ենք հրավիրում այն փաստի վրա, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից նման որոշումը կայացվել է հայ ժողովրդի և Հայաստանի Հանրապետության համար չափազանց բարդ և պատասխանատու ժամանակաշրջանում։ Դրանով պայմանավորված Ձեզ վրա դրված է մի պատասխանատվություն, որը կարող է բացասական իմաստով մեծ ազդեցություն ունենալ ճակատագրական և պատմական նշանակություն ունեցող որոշումների կայացման համար։
Հարկ է նկատել, որ Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողով ստեղծելու մասին որոշումն ապօրինի է մի քանի հիմնավորումներով։

Նախ` Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև հաստատված չեն դիվանագիտական հարաբերություններ, հետևաբար երկու պետությունների պաշտոնական պատվիրակությունների համատեղ աշխատանքները, այդ թվում հանձնաժողովների համատեղ նիստերը չեն կարող ունենալ որևէ դիվանագիտական և իրավական հիմնավորում։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով որոշում է կայացրել Ձեր ղեկավարությամբ նման հանձնաժողով ստեղծելու մասին, նախքան այդ որոշման կայացումը չի ստորագրել Հայաստանի և Ադրբեջանի միջև որևէ միջազգային պայմանագիր։ Իրավական իմաստով Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանային անվտանգության հետ կապված հարաբերությունները պետք է կանոնակարգված լինեին համապատասխան միջպետական պայմանագրով, որը պետք է անցներ ներպետական վավերացման գործընթաց, ինչը չի արվել։ «Պետական սահմանի մասին» ՀՀ օրենքի հոդված 5-ով սահմանվում է, որ Պետական սահմանի տեղորոշումն ու փոփոխումը կատարվում է Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով և Հայաստանի Հանրապետության օրենքով: Այսինքն` Ձեր ղեկավարությամբ ստեղծված հանձնաժողովը նման իրավասություն չունի, հետևաբար ապօրինի է։

Ավելին, Հայաստանի Հանրապետության Սահմանադրության հոդված 205-ը սահմանում է, որ Վերպետական միջազգային կազմակերպություններին Հայաստանի Հանրապետության անդամակցության, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության տարածքի փոփոխությանը վերաբերող հարցերը լուծվում են հանրաքվեների միջոցով:

Սա նշանակում է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, չարաշահելով Ձեր նկատմամբ ունեցած վերադաս պաշտոնական դիրքը, Ձեզ մղում է ապօրինության, ինչը Դուք կատարելու պարտավորություն չունեք, իսկ կատարելու դեպքում՝ կրելու եք ամբողջական պատասխանատվություն, որից նա կարող է հրաժարվել՝ իր կողմից որևէ ստորագրված փաստաթղթի առկայության բացատրությամբ։

Կարծում ենք, որ տեղյակ եք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից 2022 թվականի մայիսի 23-ի թիվ 570-Ա որոշման ընդունմանը, մեկ օր առաջ, նախորդել է Բրյուսելում, Եվրոպական Միության խորհրդի նախագահ Շառլ Միշելի մասնակցությամբ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ նրա հանդիպումը, որի ընթացքում այդ կապակցությամբ ձեռք է բերվել բանավոր պայմանավորվածություն (անգամ ստորագրված չէ հանդիպման վերաբերյալ արձանագրություն կամ հայտարարություն), որից հետո նմանատիպ հանձնաժողով ստեղծվել է նաև Ադրբեջանի նախագահի կողմից։

Ավելին, այդ հանդիպումից և հանձնաժողովները ձևավորելուց հետո, 2022 թվականի մայիսի 27-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ «Եթե մենք որոշում ենք ՀՀ-ի հետ սահմանները, ապա ի՞նչ «Լեռնային Ղարաբաղի» կարգավիճակի մասին կարող է խոսք լինել»։ Նա նաև հավելել է, որ «Ես արդեն հայտնել եմ իմ կարծիքը Մինսկի խմբի վերաբերյալ, հարկ չեմ համարում այն նորից կրկնել։ Հիմա հետկոնֆլիկտային շրջան է։ Մենք ապրում ենք այդ ժամանակաշրջանում, թելադրում ենք օրակարգը հետկոնֆլիկտային շրջանում, եւ պատերազմից անցած մեկուկես տարում հասել ենք մեր ուզածին։

Մենք հասել ենք կամ հասնում ենք այն ամենին, ինչի մասին ես ասել են։ Նախ՝ ողջ աշխարհը, առաջատար երկրներն ու առաջատար միջազգային կազմակերպություններն ընդունել են նոր իրողությունները։ Դա շատ կարեւոր էր, քանի որ կարող էր այլ կերպ լինել: Դա մեր շատ մեծ քաղաքական հաջողությունն է։ Երկրորդ՝ միջազգային առաջատար կազմակերպություններն արդեն հիմք են ընդունում մեր օրակարգը։ Ես ասում էի, որ մենք պետք է որոշենք Հայաստանի հետ սահմանները։ Հայաստանը մեկուկես տարի հրաժարվում էր դրանից»:

Սա փաստացի վկայություն է այն բանի, որ սահմանային խնդիրները լուծումը միջոց է հանդիսանում Լեռնային Ղարաբաղի խնդրի բացառապես Ադրբեջանի համար շահեկան լուծման հանգեցնելու համար, ինչի լիազորություն և մանդատ Դուք չունեք։

Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության հոդված 6-ի 1-ին կետի Պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով: Ձեր, որպես փոխվարչապետի լիազորությունները սահմանված են «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածով, որում որևէ հիշատակում չկա նման հանձնաժողովների կազմում Ձեր ընդգրկման, առավել ևս ղեկավարելու առումով։ Հետևաբար, այդ հանձնաժողովի կազմում Ձեր ցանկացած գործունեություն իր մեջ ենթադրյալ հանցագործության տարրեր կարող է պարունակել և առաջացնել քրեական պատասխանատվություն ենթադրող հետևանքներ։

Հարկ է նկատել, որ «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ կետով սահմանվում է, որ Վարչապետն իրավասու է կազմավորելու խորհրդակցական մարմիններ, որոնց ղեկավարումը կարող է հանձնարարել համապատասխան փոխվարչապետին։ Այսինքն, օրենքը վարչապետին իրավունք է տալիս ստեղծելու խորհրդակցական մարմիններ, սակայն ոչ հանձնաժողովներ։ Հետևաբար` Ձեր գլխավորությամբ ստեղծված հանձնաժողովն ապօրինի է։ Միաժամանակ, հանձնաժողովների ստեղծման միջոցով սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերի կարգավորման որևէ դրույթ նախատեսված չէ «Պետական սահմանի մասին» ՀՀ օրենքով։

Միաժամանակ Ձեր ուշադրություն ենք հրավիրում այն փաստի վրա, որ հանձնաժողովի պատասխանատվության խնդիր հանդիսացող Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցեր սահմանված չեն նաև ՀՀ կառավարության գործունեության 2021 թվականին ընդունված ծրագրով։

Ձեր գլխավորությամբ ստեղծված հանձնաժողովի և Ադրբեջանում ստեղծված նույնանման հանձնաժողովների համատեղ աշխատանքը, որը Ձեր հայտարարությամբ նախատեսում է առաջին նիստն անցկացնել 2022 թվականի 22-րդ շաբաթվա ընթացքում, Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաքում, իր մեջ մեծ ռիսկեր է պարունակում՝ կապված Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման գործընթացի, Արցախի Հանրապետության կարգավիճակի և այնտեղ ապրող մեր հարյուր հազարավոր հայրենակիցների ճակատագրի իմաստով։

Չի բացառվում, որ Հայաստանն Արցախին կապող այլևս միակ ճանապարհի (Գորիս-Ստեփանակերտ) հատվածում սահմանային փոխադարձ հստակեցումները կարող են իրավական հիմք հանդիսանալ Ադրբեջանի Հանրապետության համար՝ սահմանի այդ հատվածում Ադրբեջանի Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի ուղեկալ, մաքսային հսկողության կետ և ոստիկանական հենակետ տեղադրելու համար, որով կսահմանափակի կամ կարգելվի Հայաստանի Հանրապետության անձնագրով (այդ թվում Արցախի Հանրապետության քաղաքացիների) մուտքը Արցախի Հանրապետություն, ինչպես ներկա պահին դա այլևս իրականություն է Երևան-Մեղրի միջպետական նշանակության ավտոճանապարհի Գորիս-Կապան, Կապան-Ճակատեն և այլ հատվածներում։

Ձեր կենսագրությունը վկայում է, որ Դուք որևէ կուսակցության անդամ չեք հանդիսանում, իսկ փոխվարչապետի պաշտոնում առաջին անգամ նշանակվել, այնուհետև վերանշանակվել եք՝ Ձեր մասնագիտական և անձնական որակների գնահատման արդյունքում։ Քաղաքական նման պատասխանատու բեռ ստանձնելը, մեր կարծիքով, չի բխում Ձեր կարգավիճակից, էությունից, սակայն կարող է առաջ բերել ծանրագույն հետևանքներ՝ նաև Ձեզ համար։

Այս և այլ ծանր հետևանքներ առաջացնող ռիսկերից խուսափելու, ենթադրյալ ապօրինություններ թույլ չտալու և հայ ժողովրդի համար ճակատագրական բացասական որոշումների ընդունման գործընթացից հեռու մնալու համար, առաջարկում ենք Ձեզ հրաժարական ներկայացնել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի նախագահի, իսկ դրա անհնարինության դեպքում, ՀՀ փոխվարչապետի պաշտոնից։

ԷԴԳԱՐ ՂԱԶԱՐՅԱՆ
Հայաստանի Հանրապետության
արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարար,
Տնտեսագիտության թեկնածու, դոցենտ
30, մայիսի 2022թ․»



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

10:02
Առաջիկայում պետք է պատրաստվել Ադրբեջանի առավել ագրեսիվ վարքագծին. Արմեն Պետրոսյան
«Եթե հակիրճ՝ Իլհամ Ալիևի վերջին հարցազրույցն Ադրբեջանի վերադիրքավորումն է նոր տարվա, աշխարհաքաղաքական և տարածաշրջանային նոր...
Աղբյուր` Panorama.am
09:58
ԼՂ-ից բռնի տեղահանված քաղաքացիների համար այս ամսվանից կգործի նորացված սոցիալական աջակցության ծրագիր
ԼՂ-ից բռնի տեղահանված քաղաքացիների համար այս ամսվանից կգործի նորացված սոցիալական աջակցության ծրագիր՝ նրանց  կեցության և այլ ծախսերը...
Աղբյուր` Panorama.am
09:57
Ճապոնիան հաշվարկել է, թե երկրում երբ կմնա մինչև 14 տարեկան ընդամենը մեկ երեխա
Ճապոնիայում, որտեղ ծնելիության մակարդակը շարունակում է անկում ապրել, մինչև 2720 թվականը կլինի մինչև 14 տարեկան միայն մեկ երեխա, ինչը 100 տարով...
Աղբյուր` Panorama.am
09:52
Ալիևը վերահաստատել է՝ Թուրքիայի հետ միասին չեն պատրաստվում հանդուրժել Հայաստանի գոյությունը որպես պետություն և նրա հետ խաղաղ ապրել. Գեղամյան
«Թշնամական Ադրբեջան պետության նախագահ Ալիևի երեկվա ծավալուն ելույթում, ըստ էության, նոր բան չի ասել։ Միայն վերահաստատել է, որ Թուրքիայի...
Աղբյուր` Panorama.am
09:39
Ազգային երաժշտական մրցանակաբաշխությանը կամփոփվեն 2024-ի ձեռքբերումները երաժշտական ոլորտում
Սկսվել է «Ազգային երաժշտական մրցանակաբաշխության» հայտագրումը։   Հայկական ազգային երաժշտական ակադեմիայի...
Աղբյուր` Panorama.am
09:32
Հայաստանի անվտանգային վակուումն անընդհատ կխորանա, քանի դեռ պարտության սիմվոլ իշխանությունները չեն հեռացել. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Անգամ Հայաստանի համար մահացու` փաշինյանական խաղաղության կոնցեպտը կարելի է ասել, որ ձախողված է։ Ալիևը...
Աղբյուր` Panorama.am
09:14
Հարութ Սասունյան. «Լլադրոն» արտադրում է «Ղարաբաղյան նժույգ» ճենապակե արձանիկներ՝ Ադրբեջանի քարոզչության համար
Ցավոք, այս աշխարհում կարևորվում են միայն փողն ու ուժը: Մյուս բոլոր հարցերը, որոնք միամիտ մարդիկ արժևորում են, ինչպիսիք են ճշմարտությունը,...
Աղբյուր` Panorama.am
09:12
«Ժողովուրդ». Փաշինյանը դեմ առ դեմ դատավորների հետ հանդիպման կգնա՞, թե՞ կխուսափի
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն հունվարի 12-ին դատական համակարգը...
Աղբյուր` Panorama.am
09:10
«Ժողովուրդ». Փաշինյանի այցելությունը Ռուսաստանի Դաշնության, Ղրղզստանի և Ուզբեկստանի վարչապետների համար թա՞նկ է եղել
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ռուսաստանի Դաշնությունում անցկացված Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին Նիկոլ...
Աղբյուր` Panorama.am
09:09
Հունվարի 8-ին փոխանակման կետերում դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքներն աճել են
ՀՀ բանկերում այսօր՝ հունվարի 8-ին ժամը 09:00-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 392.91 դրամ՝ նախորդ օրվա վերջի համեմատ...
Աղբյուր` Panorama.am
09:07
«Ժողովուրդ». Միայն Ալեն Սիմոնյանի ընտանիքի անդամներն են բնակվում կառավարական առանձնատանը, իսկ ուր է բնակվում Սիմոնյանը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ Պետբյուջեից ամեն տարի հսկայական գումար՝ շուրջ 1.5 մլն դոլար է հատկացվում մի քանի...
Աղբյուր` Panorama.am
09:06
«Ժողովուրդ». Փաշինյանի «կացինը» հասել է ՊՆ շարքային աշխատակիցներին
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ ՊՆ աշխատակիցները «Ժողովուրդ» օրաթերթին ահազանգում են, որ հայտնվել են խնդրի...
Աղբյուր` Panorama.am
08:29
Արգելափակումից դուրս են բերվել ավտոմեքենաներ, քաղաքացիներին ցուցաբերվել է օգնություն
Հունվարի 7-8-ը ՆԳՆ ՓԾ Կոտայքի և Արագածոտնի մարզային փրկարարական վարչությունների ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են ստացվել...
Աղբյուր` Panorama.am
08:11
Ագրեսnր Ալիևը մարդկային վերաբերմունք է պահանջում
Ալիևը գնալով «ծաղկում» է։ Նույնիսկ Էրդողանը իրեն այդքան բացահայտ լկտի գնահատականներ թույլ չի տվել, որքան ալիևը՝ Արցախը պատերազմով ու...
Աղբյուր` Panorama.am
08:04
Երևանում «BMW»-ն բախվել էլեկտրական սյանը, կա տուժած
Հունվարի 8-ին, ժամը 02:34-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Չարբախ թաղամասից Հարավարևմտյան թաղամաս...
Աղբյուր` Panorama.am
23:16
Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլխի հնչեցրած վերջին սպառնալիքները հանդգնության և լկտիության գագաթնակետն են. Ոսկանյան
Իրանագետ Վարդան Ոսկանյանը թելեգրամի իր ալիքում գրում է «Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլխի հնչեցրած վերջին սպառնալիքները...
Աղբյուր` Panorama.am
23:08
Ալիևը հայտարարում է Հայաստանը ոչնչացնելու մասին, իսկ Փաշինյանը սոխով ձվածեղի գործի վրա է
«Հայաստանին զինելը միայն նոր լարվածության կհանգեցնի. Մենք սա չենք ուզում: Մենք խաղաղություն ենք ուզում»,-այդ մասին Իլհամ Ալիևը...
Աղբյուր` Panorama.am
22:57
Թրամփը խոսել է Պուտինի հետ հանդիպման մասին
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ տեղյակ է Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի՝ բանակցությունների պատրաստակամության մասին,...
Աղբյուր` Panorama.am
22:17
Ալիևը հայտնել է հայ-ադրբեջանական սահմանի շուրջ բանակցությունների նոր փուլի մասին
Հունվարին կարող է տեղի ունենալ Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանի սահմանազատման և սահմանգծման շուրջ բանակցությունների հերթական փուլը։ ՏԱՍՍ-ի...
Աղբյուր` Panorama.am
22:02
Ցուկերբերգը հայտարարել է Facebook-ում, Instagram-ում և Threads-ում գրաքննության կտրուկ սահմանափակման մասին
Մարկ Ցուկերբերգն ասել է, որ Facebook-ը, Instagram-ը և Threads-ն այլևս խստորեն չեն վերահսկի օգտատերերի բովանդակությունը և մեղադրել է Եվրոպային...
Աղբյուր` Panorama.am
21:30
Վարչապետը կարող էր կանչել ինձ, ասեր՝ պարոն Աղազարյան, մեծ մարդ ես, անհարմար է, էլ տնց բաներ չանես. Հովիկ Աղազարյան
«Մենք դիմել ենք դատախազություն՝ պարզելու, թե ինչպես է եղել, որ իմ հեռախոսի պարունակությունը հայտնվել է երրորդ անձանց մոտ։ Ընդ որում, մենք...
Աղբյուր` Panorama.am
21:14
Խոշոր ավտովթար «BMW X6»-ը, «Ford»-ը և «BMW»-ի միջև, կա 5 վիրավոր
Հունվարի 7-ին, ժամը 18:50-ի սահմաններում Էջմիածին քաղաքի Հովհաննես Բաղրամյան, Զորավար Անդրանիկ և Վազգեն Սարգսյան փողոցների խաչմերուկում բախվել...
Աղբյուր` Panorama.am
21:00
Նիկոլը 2018-ից ոչնչացնում էր թե՛ բանակցային բովանդակությունը, թե՛ ձևաչափը. Աշոտյան
 Արցախի դավաճանական կորուստը պատմության և ժողովրդի առջև նախկինների վրա գցելու փաշինյանական փորձերը բախվեցին 30-ամյա բանակցային...
Աղբյուր` Panorama.am
20:42
Պետական կառույցները կարող են դիտավորությամբ կամ անփութությամբ խաթարել տեղեկատվության արժանահավատությունը․ Չախոյան
Հանրային գործիչ Արթուր Չախոյանը  գրում է․ «Պետական կառույցների կողմից տրամադրվող տեղեկատվությունը պարտադիր պետք է լինի ճշգրիտ՝...
Աղբյուր` Panorama.am
20:26
«Գեղի Օպելով համբալներ» արտահայտությունը քանի՞ պոտենցիալ «շահառու» ունի
Լրագրող Դավիթ Գալստյանը գրում է․ «Օպելները ու «համբալները» Փորձել էի հասկանալ, թե «գեղի Օպելով համբալներ»...
Աղբյուր` Panorama.am
20:10
Ռազմական ոստիկանությունը զորակոչիկների ծնողներին հորդորում է զերծ մնալ ապօրինի գործողություններից
ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել, որում ասվում է․ «2025 թվականի հունվարի 7-ին մեկնարկած շարքային կազմի պարտադիր զինվորական...
Աղբյուր` Panorama.am
19:59
Արարատի և Աբովյանի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է
 Հունվարի 7-ին՝ ժամը 19:35-ի դրությամբ, Արարատի և Աբովյանի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։ Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
19:47
Երիտասարդերը Սրբազանի հետ նշել են Սուրբ Ծնունդը
«Սրբազան Պայքար»-ի տելեգրամյան էջը տեսանյութ է հրապարակել Բագրատ Սրբազանի և երիտասարդների հանդիպումից։ «Սրբազան Պայքարի...
Աղբյուր` Panorama.am
19:30
Փաշինյանը հանձնարարել է «գույքարել ԱԳՆ-ում առկա ղարաբաղյան բանակցային թղթերը». «Ազատություն»
«Նիկոլ Փաշինյանն արտգործնախարարին հանձնարարել է գույքարել Արտգործնախարարությունում առկա բանակցային թղթերը, և փաթեթի հնարավոր հրապարակումը...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան
13:04 04/01/2025

Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}