Թուրքիան Շվեդիայի և Ֆինլանդիայի հարցում դիրքորոշումը չի փոխի. Էրդողան
Թուրքիան Շվեդիայից և Ֆինլանդիայից «անհրաժեշտ քայլեր» է ակնկալում Հյուսիսատլանտյան դաշինքին միանալու համար: Ռիա նովոստիի հաղորդմամբ, այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ հավելելով, որ Անկարան դեմ է այդ երկրների անդամակցությանը «հանուն բոլոր անդամների, որոնք մինչ այժմ եղել են ահաբեկչության թիրախ»:
«Թուրքիան ցանկանում է, որ այդ երկրներն աջակցեն հակաահաբեկչական գործողություններին, որոնք պետք է իրականացնեն ՆԱՏՕ-ի անդամները: Ահաբեկչությունը սպառնալիք է բոլոր անդամ երկրների համար, և թեկնածու երկրները պետք է ճանաչեն այդ փաստը նախքան կազմակերպությանն անդամակցելը: Եթե անհրաժեշտ քայլեր չձեռնարկեն, Թուրքիան չի փոխի իր դիրքորոշումն այս հարցում»,- ասել է Թուրքիայի նախագահը The Economist-ի համար իր հոդվածում։
Ֆինլանդիան և Շվեդիան մայիսի 18-ին ուկրաինական իրադարձությունների ֆոնին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին են փոխանցել դաշինքին միանալու հայտ։ Թուրքիան արգելափակել է դրանց քննարկման գործընթացի մեկնարկը։ Էրդողանն ասել է, որ Անկարան դեմ է դրան, քանի որ չի կարող հավատալ Թուրքիայում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության ներկայացուցիչների հետ կապերի մասին նրանց հավաստիացումներին։
Հարակից հրապարակումներ`
- Թուրք ազգայնականների առաջնորդն ավելորդ է համարել Ֆինլանդիայի և Շվեդիայի մուտքը ՆԱՏՕ
- Թուրքիան արգելափակեց ՆԱՏՕ-ում Ֆինլանդիայի և Շվեդիայի՝ դաշինք մտնելու շուրջ բանակցությունների մեկնարկը
- Ռուսաստանը չի համակերպվի ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցության հետ, հայտարարել է Ռյաբկովը
- Ֆինլանդիան ցանկանում է ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտ ներկայացնել հաջորդ շաբաթվա կեսերին
- Ֆինլանդիայի նախագահն ու վարչապետը պաշտպանում են ՆԱՏՕ-ին երկրի անդամակցության որոշումը
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները