Թուրքիան Մոնտրոյի կոնվենցիայի հիման վրա չեղարկել է ՆԱՏՕ-ի զորավարժությունները Սև ծովում
Թուրքիան չեղարկել կամ հետաձգել է Սև ծովում ՆԱՏՕ-ի որոշ նախատեսվող զորավարժությունները՝ Մոնտրոյի կոնվենցիայի պահանջների շրջանակներում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև լարվածության պատճառով։ «Անադոլու» գործակալությանը Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի տված հարցազրույցից մեջբերում է արել ՏԱՍՍ-ը։
«Եթե մենք միանայինք պատժամիջոցներին, չէինք կարողանա միջնորդական դեր խաղալ, որը հիմա ունենք: Մենք կիրառեցինք Մոնտրոյի կոնվենցիան ռազմանավերի նկատմամբ, բայց մենք պետք է բաց պահենք օդային տարածքով միջանցքը: Մոնտրոյի պահանջից դուրս Ռուսաստանից և ԱՄՆ-ից նավերի անցման խնդրանքներ են եղել: Մենք, համաձայն կոնվենցիայի, չեղարկել կամ հետաձգել ենք ՆԱՏՕ-ի նախատեսվող զորավարժությունները, մենք կարևոր դեր ենք խաղում, կատարում ենք մեր պարտավորությունները»,-ասել է նա։
Չավուշօղլուն հիշեցրել է, որ Անկարան ի սկզբանե սկզբունքայնորեն հայտարարել է, որ կմիանա միայն ՄԱԿ-ի պատժամիջոցներին, եթե դրանք պաշտոնապես կիրառվեն Ռուսաստանի Դաշնության դեմ։
«Բոլորն այժմ կարող են պատժամիջոցներ կիրառել ցանկացածի նկատմամբ: Այն իրենց գործն է: Մենք ընտրել ենք միջնորդի դերը, փորձում ենք մեղմել իրավիճակը, և մեր այս դիրքորոշումը ողջունվում են ԵՄ-ում, աշխարհում»,-ասել է նա:
Նախարարը նշել է, որ Թուրքիայի՝ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին միացած չլինելը չի նշանակում, որ դրանք հնարավոր կլինի շրջանցել Անկարայի միջոցով։
Հարակից հրապարակումներ`
- Թուրքիան նախապատրաստվում է նոր ռազմական օպերացիայի Սիրիայում
- Թուրք ազգայնականների առաջնորդն ավելորդ է համարել Ֆինլանդիայի և Շվեդիայի մուտքը ՆԱՏՕ
- Թուրքիան արգելել է ռուսական ռազմական նավերի տեղաշարժը նեղուցներով. Զելենսկի
- Ուկրաինան կողմ է Սև ծովում ՆԱՏՕ -ի ամրապնդմանը,. Զելենսկի
- Թուրքական նավահանգիստներում 27 ռուսական նավեր կալանքի տակ են վերցվել