«Ժողովուրդ». Այլ դատավորներ ևս կներգրավվեն. Անհրաժեշտությունը ծագել է ընդդիմադիրների քայլերից հետո
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Բարձրագույն դատական խորհուրդը նոր նախագիծ է մշակել, որը վերաբերում է դատավորներ ընտրելու կարգին: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ԲԴԽ-ն առաջարկում է դատական վերահսկողության գործերով և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին գործերով կայացված ակտերի վերանայումն իրականացնող առանձին դատավորներ ընտրելու հնարավորությունը նախատեսել անմիջապես «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում՝ որպես վերջինիս վերապահված առանձին լիազորություն:
Հիմնավորման մեջ նշվում է, որ ներկայումս Վերաքննիչ քրեական դատարանում ծագել են մի շարք խնդիրներ՝ մինչդատական քրեական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության գործերով և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին գործերով կայացված ակտերի վերանայումն իրականացնող դատավորների ծանրաբեռնվածության հետ կապված: Նշված տեսակի գործերը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով ենթադրում են անհապաղ քննության իրականացում, ինչը հաճախ հնարավոր չի լինում իրականացնել նմանատիպ գործեր քննող դատավորների սահմանափակ թվակազմի պատճառով:
Հետևաբար անհրաժեշտություն է ծագել ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի միայն քրեական գործեր քննող գործող դատավորների թվակազմից անհրաժեշտության դեպքում այլ դատավորների ևս ներգրավելու քննարկման առարկա գործերի քննությանը: Չի բացառվում, որ այս անհրաժեշտությունը ծագել է ընդդիմադիրների քայլերից հետո, երբ ավելի շատ քրեական գործեր են հարուցվում, ու դատավորները չեն հասցնում քննել դրանք»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան