Մեկնարկեց ընդդիմության անհնազանդության ակցիան
Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող և Հայաստանի ու Արցախի անվտանգությամբ մտահոգ քաղաքացիները «միություն, պայքար հաղթանակ», «առանց Նիկոլ Հայաստան», «առանց թուրքի Հայաստան» վանկարկումներով Ֆրանսիայի հրապարակից երթ ու անհնազանդության ակցիաներ են սկսել։
Հիշեցնենք, որ ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը մայիսի 28-ին Ֆրանիսայի հրապարակում հայտարարել էր.
«Ժողովուրդը սահմանել է պահանջներ՝
1. Արցախը երբեք չպետք է լինի Ադրբեջանի կազմում։
2. Սահմանագծման, սահմանազատման աշխատանքներ չպետք է լինեն այնքան ժամանակ, քանի թշնամու զորքերը գտնվում են ՀՀ տարածքում։
3. Հայ-թուրքական հարաբերությունները չեն կարող լինել Ցեղասպանության ուրացման հաշվին։
Պետք է գնանք դռնեդուռ՝ այս փաստաթղթի վերաբերյալ դիրքորոշում ստանալու։
Սա կարմիր գիծ է, ով այլ բան է ասում, ստում է, ուզում է՝ մենք պետականություն չունենանք։ Երկուշաբթի ժամը 11-ին բոլորիդ հրավիրում ենք Ֆրանսիայի հրապարակ, գնալու ենք մի քանի ուղղություններով։ Հինգ օր ժամանակ ունենք ամբողջական պատկերը ստանալու։ Նորից եմ ասում՝ հունիսի 3-ը ջրբաժան է։ Ունենք վճռական հինգ օր, ամսի 3-ին ժամը 16։00-ին մենք լինելու ենք խորհրդարանում»։
Երեկ նա հայտարարել է, որ առաջիկա օրերին լինելու են կրթական հաստատություններում, պետական գերատեսչություններում՝ պաշտոնյաների դիրքորոշումն իմանալու այս փաստաթղթի վերաբերյալ։
Հարակից հրապարակումներ`
- Իշխանությունը ցայտնոտի մեջ է, փորձում է այս ճանապարհով կասեցնել շարժումը․ Իշխան Սաղաթելյան
- Իշխանությունը քաղաքական փակուղու մեջ է. Իշխան Սաղաթելյան
- Որևէ մեկին չթվա, որ կարող է քաղաքացուն խփի ու մարսի. Սաղաթելյան
- Քաղաքական դաշտը պետք է «պարզաջրվի». Տիգրան Աբրահամյան
- Յուրաքանչյուր հայ պետք է դիրքորոշում հայտնի մեր ժողովրդի համար կենսական այս հարցերում. Սաղաթելյան
- Իշխան Սաղաթելյան. Հունիսի 3-ը ջրբաժան է
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի