Իրանի մշակույթի նախարարի արձագանքը Կաննի փառատոնի հակաիրանական քայլին
Իրանի մշակույթի և իսլամական առաջնորդության նախարարը դատապարտել է Կաննի կինոփառատոնի քաղաքական և հակաիրանական քայլերը, գրում է ParsToday-ը։
Ըստ աղբյուրի՝ «կիրակի օրը Կաննի կինոփառատոնում ոչ պրոֆեսիոնալ և քաղաքական քայլով, որն արժանացավ բազմաթիվ միջազգային քննադատների սուր արձագանքին, փառատոնի մրցանակներից մեկը հանձնել է մի թույլ ու վիրավորական ֆիլմի, որը կասկածի տակ է դնում իսլամական և իրանական արժեքները»։
Իրանի մշակույթի և իսլամական առաջնորդության նախարար Մոհամմեդ Մեհդի Էսմայիլին գրել է.«Իրանը հպարտանում է այն արվեստագետներով, որոնք երախտապարտ են մեր երկրի անվտանգության և հպարտության պահապանների զոհաբերության համար»:
Իսմայիլին հավելել է, որ Իրանը հպարտանում է այն արվեստագետներով, որոնք չեն ենթարկվում քաղաքականացված փառատոների շուքին և օտարերկրյա վարձկան լրատվամիջոցների քարոզչությանը և նրանց չեն կանգնեցնում հերոս ազգի վեհ համոզմունքների դեմ։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին