Վարչապետի աթոռը զբաղեցնողի հոգին փառավորվում է՝ տեսնելով, թե ինչպես են ցուցարարներին ծեծում. Լևոն Քոչարյան
«Այն, ինչ կա իշխանությունների մտքին, նույնն է, ինչ Թուրքիայի և Ադրբեջանի մտքին։ Դրա համար ենք մենք դուրս եկել պայքարի»,- այս մասին «Դիմադրության» շարժման կազմակերպած բողոքի ակցիայի ժամանակ ասաց ՀՀ երկրորդ Նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը։
Նրա խոսքով՝ իշխանությունների նպատակն այն է, որ ամեն կերպ փորձեն առաջ տանել իրենց դավաճանական ծրագիրը, սակայն իրենք փողոց են դուրս եկել դա կանխելու համար։ Լևոն Քոչարյանն այն կարծիքին է, որ եթե չպայքարեին, ապա այս ընթացքում Փաշինյանն ինչ-որ բան արդեն ստորագրած կլիներ։ «Հիմա փորձում ենք ամեն ձև պայքարել, դրա դեմն առնել»,- նշեց նա։
Անդրադառնալով ակցիայի մասնակիցների դեմ ոստիկանների կողմից կիրառվող բիրտ ուժին՝ Լևոն Քոչարյանն ասաց, որ իրենց ղեկավարների, վարչապետի աթոռը զբաղեցնողի վախերի ուղիղ համեմատականն է ոստիկանների թիվն ու ուժը։
«Այն ժամանակ, երբ ասում էր (խմբ․՝ Նիկոլ Փաշինյանը)՝ հոգիս փառավորվում է, որ ոստիկաններից մահակ են խլում, հիմա էլ երևի հոգին փառավորվում է, երբ տեսնում է , թե ինչպես են ոստիկանները ցուցարարներին ծեծում, բիրտ ուժ կիրառում, ոտք ջարդում»,- ասաց Լևոն Քոչարյանը։
Հարցին, թե այսօր էլ մահակները ձեռքին մեծ թվով ոստիկաններ կան, արդյոք բախումներ կանխատեսո՞ւմ են, Լևոն Քոչարյանը պատասխանեց․ «Ես չգիտեմ, թե իրանք ինչ են նախատեսում, այնպես չէ, որ դուրս ենք գալիս փողոց և ասում՝ այսօր պետք է բախում լինի։ Երբ մեր սահմանադրական իրավունքները ոտնահարվում են, փորձում ենք պատ կազմել, պաշտպանվել, այնպես չէ, որ մենք հրահրում ենք այդ բախումը։ Ավելի լավ կլինի այդ ուժեղ տղաներին հարցը տաք»։
Նշենք, որ երեկ Լևոն Քոչարյանին ևս բերման էին ենթարկել։ Վերջինս նշեց, որ իրեն տարել են էրեբունու բաժին։
Հարակից հրապարակումներ`
- Նախարարները փախնում են, մտնում են իրենց սեղանների տակ, թաքնվում ոստիկանական զորքերի հետևում. Սաղաթելյան
- Քաղաքացիները ԱԳՆ շենքի մոտ են. «Յուրաքանչյուրի բերանից պետք է լսենք՝ ով ինչ է մտածում»
- Սա կլասիկ բռնապետություն է, ու մենք այդ բռնապետությունից վախեցողը չենք, նահանջողը չենք. Արամ Վարդևանյան
- Մեկնարկեց ընդդիմության անհնազանդության ակցիան
- Կառավարական 3-րդ մասնաշենքի դիմաց անցկացված հավաքի 8 մասնակից ձերբակալվել է
- Անհամաչափ ուժի կիրառմամբ բերման ենթարկվեց Լևոն Քոչարյանը
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում