Խերսոնի մարզը կդառնա Ռուսաստանի լիարժեք սուբյեկտ
Խերսոնի մարզն առաջիկայում կդառնա լիարժեք ռուսական սուբյեկտ, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է տարածաշրջանի վարչակազմի ղեկավարի տեղակալ Կիրիլ Ստրեմոուսովը:
«Ես անձամբ տեսնում եմ Խերսոնի մարզը, շեշտում եմ՝ ոչ թե հանրապետություն, այլ շրջան՝ Ռուսաստանի Դաշնության կազմում։ Ժամանակի հարց է, թե երբ մենք այնտեղ կլինենք, այդ հարցը կախված է Խերսոնի շրջանի բնակիչներից»,- ասել է նա։
Ստրեմոուսովի գնահատմամբ, Ռուսաստանի կազմում ընդգրկվելու օգտին կքվեարկեն մարզի բնակչության 60-70 տոկոսը:
«Մենք վերջապես կդառնանք մի ամբողջական տարածք, որը կպատկանի պետությանը, այլ ոչ թե ինչ-որ ռեզիդենտների, որոնք մեր հողերը մաս առ մաս կվաճառեն, կվերավաճառեն և մեզ ստրուկ կհամարեն»,- ընդգծել է պաշտոնյան։
Հիշեցնենք, որ Խերսոնի և Զապորոժիեի շրջաններն արդեն անցել են ռուսական բջջային կապի և ինտերնետի։
Հարակից հրապարակումներ`
- Խերսոնի և Զապորոժիեի շրջաններն անցել են ռուսական կապի և ինտերնետի
- Խերսոնի և Զապորոժիեի շրջաններն անցնում են ռուսական հեռախոսային կոդի
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին