Արի անկեղծ լինենք ՝ քեզ կամ քո ընկերոջը կարո՞ղ են փողով գնել․ Կամսար Բադալյան
«Այստեղ հավաքված մեր համաքաղաքացիների շարքերում կանգնած է նաև քո ընկերը, հարազատը, բազմաթիվ հայրենասեր մարդիկ, որոնց նվիրումն անգնահատելի է։ Այստեղ կլինեիր կանգնած նաև դու, բայց դու այստեղ չես, քանի որ ամեն օր փորձում են խաբել ու համոզել,թե այստեղ հավաքվել են հանուն պաշտոնի, փողի կամ որևէ նյութական արժեքի։ Արի անկեղծ լինենք՝ քեզ կամ քո ընկերոջը կարո՞ղ են փողով գնել։ Քեզ կամ քո ընկերոջը կարող են քննադատել հայրենասիրության համար»,- Ֆրանսիայի հրապարակում «Դիմադրության» շարժման հանրահավաքի ընթացքում ասաց ՀՀԿ ԵԿ անդամ, բժիշկ Կամսար Բադալյանը՝ դիմելով երիտասարդներին։
Նա ներկաներիին նաև հարցեր ուղղեց, թե՝ «արդյո՞ք պատրաստ ենք ևս մեկ դավաճանության, երկրորդ կապիտուլյացիայի»։ Հանրահավաքի մասնակիցների պատասխանը ՝ «Ոչ» էր։
«Դե ուրեմն, ձեռքներս վեր և «առանց Նիկոլ Հայաստան»»։
Անդրադառնալով այս օրերին ոստիկանների կողմից իրականացվող վայրագություններին, Կամսար Բադալյանն ասաց, որչի կարելի հանդուրժել այն մարդկանց, որոնք փորձում են ձեռք բարձրացնել հայ կնոջ վրա, որոնք կարմիրբերետավորների են ուղարկում մեր հայրենակիցների, նաև երեխաների վրա։
«Երբ ինքնդ քո մեջ, սիրելի երիտասարդ, պատասխանես այս բազմաթիվ հարցերին, ինքդ քո անկեղծ կլինես ու կմիանաս ժողովրդին։ Խաղաղություն մեր ժողովրդին ու մեր սահմաններին»,- ասաց նա։
Լրահոս
Տեսանյութեր
Ռուբեն Քոչարը կասկածներ ունի՝ Երվանդ Քոչարի թանգարանում կան գործեր, որոնք կեղծիք են. փաստաբան