Նիկոլը փորձում է Ալիևից ավելի Ալիև երևալ․ Հայկ Մամիջանյան
Ֆրանսիայի հրապարակում տեղի ունեցող հանրահավաքի ընթացքում «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանն ասաց, որ Ֆրանսիայի հրապարակում կանգնած մարդիկ ու պայքարի մասնակից ընկերները պետք է զինված լինեն փաստերով, որ մյուս հայրենակիցներին բացատրեն՝ ինչի համար է այս ամեն ինչն արվում։
Այս համատեքստում անդրադառնալով որոշ երեսփոխանների հայտարարություններին, Մամիջանյանն ասաց․
«Ախր ձեր խոսքն արժեք չունի։ 2016թ․-ին նկարներ էիք գցում,թե «Աղդամն իմ հայրենիքն է», հիմա վախենո՞ւմ եք ասեց,որ Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում։
Իսկ Արցախը չի՛ լինելու Ադրբեջանի կազմում։ Մեկ այլ երեսփոխան փորձել է մեր պայքարին որակում տալ։ Սրանք էդպես էլ չհասկացան, որ Արցախը, Ղարաբաղյան հիմնախնդիրը մեր համար ոչ թե իշխանությունը պահելու տարբերակ է, այլ հակառակը։ Մեր քաղաքական թիմի ղեկավարը ժամանակին իշխանությանը մնաց, որպեսզի ապահովի Արցախի անվտանգության խնդիրը։ Իրանք դա չեն կարող հասկանալ։ Ինքը դա արեց, որ ձեր պես անհայրենիքները չգան ու հանկարծ մեր պայքարը չփորձեն «թոզմիշ» անել»։
Հաճախ չարչրկվող «գնացեք Արցախում Արցախի համար պայքարեք» թեզին, Մամիջանյանը հետևյալ կերպ արձագանքեց․ «Ուրեմն Արցախի համար պայքարելու այս պահին ամենաճիշտ տեղն այստեղ է։ եթե հանկարծ այն ինչ մասին անում ենք չլիներ, աշխարհը կասեր՝ հայերը համակերպվել են։ Իսկ հայերն այս արդյունքի հետ երբեք չեն համակարեպվելու։ Եթե Նիկոլը նորմալ բանակցող լիներ ինքը սա կկարողանար գոնե մի քիչ օգնագործել, բայց ինքը փորձում է սա ջարդել, խեղդել, Ալիևից ավելի Ալիև երևալ, բայց դա երբեք չի ստացվելու։ Այստեղ հավաքված բոլոր մարդկանց սրտում ու շուրթերին նույն բառն է՝ Արցախ․․․»։
Հարակից հրապարակումներ`
- Իրենք ոնչնչով չեն տարբերվում այն ադրբեջանցի ոստիկաններից ու զինվորականներից, որոնք անարգում էին հայ մարդկանց․ Կրպեյան
- Թալանից խոսողները մեր ժողովրդից թալանել են 100 միլիարդ ԱՄՆ դոլարից ավելի․ Արեգնազ Մանուկյան
- Արի անկեղծ լինենք ՝ քեզ կամ քո ընկերոջը կարո՞ղ են փողով գնել․ Կամսար Բադալյան
- Այսուհետ յուրաքանչյուր ոք իրավունք ունի այս ժեստն ազատորեն ցուցադրել բոլոր պաշտոնյաներին և ոստիկաններին․ Էդգար Ղազարյան
Լրահոս
Տեսանյութեր
Ռուբեն Քոչարը կասկածներ ունի՝ Երվանդ Քոչարի թանգարանում կան գործեր, որոնք կեղծիք են. փաստաբան