Մայր Տաճարի հիմնանորոգումը մոտենում է ավարտական փուլին
Մայր Տաճարի հիմնանորոգման աշխատանքներն աստիճանաբար մոտենում են ավարտական փուլին: Այս պահին աշխատանքներ են ընթանում թանգարանային հատվածում, շարունակում են վերատեղադրվել որմնանկարները և շարվում է բակի սալահատակը:
Ս. Էջմիածնի մայր տաճարում ընթացող նորոգման աշխատանքների մասին է «Շողակաթ» հեռուստաընկերության տեսանյութը։
Հիշեցնենք, որ 2011 թվականից սկսվել են Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարի նորոգության, հետազոտական ու նախագծման աշխատանքները։ 2013թ․-ին Մայր Տաճարի նորոգման և ամրակայման նախագիծը համաձայնեցվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ։ Որմնանկարների վերականգնման գիտահետազոտական կենտրոնը սկսում է Տաճարի որմնանկարների ուսումնասիրությունը։ 2017թ․ ամռանը սկսվում է նորոգության շինարարական աշխատանքը։
Հարակից հրապարակումներ`
- Մայր տաճարի պատերից հանված որմնանկարները վերատեղադրվում են
- Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարի նորոգումը
- Նորոգվում են Ս. Էջմիածնի մայր տաճարի հյուսիսային և հարավային խորանները
- Քննարկվում է Մայր տաճարի որմնանկարների ուսումնասիրման և վերականգնման խնդիրը
- Հունիսի 14-ին կվերատեղադրվի Մայր Տաճարի գմբեթի խաչը
- Մայր Տաճարի համար համահայկական հանգանակություն է հայտարարվում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան