Պուտինն ու Ալիևը քննարկել են Արցախի հարցով պայմանավորվածությունների իրականացումը
Ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ կայացել է հեռախոսազրույց Ռուսաստանի ու Ադրբեջանի նախագահների միջև։
Կրեմլի պաշտոնական էջի փոխանցմամբ, քննարկվել են Ռուսաստանի, Հայաստանի, Ադրբեջանի նախագահների միջև 2020 թ. նոյեմբերի 9-ին, 2021թ. նոյեմբերի 26-ին ձեռք բերած պայմանավորվածությունները՝ շեշտելով տարածաշրջանում խաղաղ կյանքի հաստատման և կայունության ամրապնդման, տնտեսական կապերի ապաշրջափակման և տրանսպորտային հաղորդակցությունների հետ կապված հստակ հարցերի կարգավորումը։
Իլհամ Ալիևը տեղեկացրել է Բրյուսելում մայիսի 22-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու ԵԽ գլխավոր քարտուղար Շարլ Միշելի հետ հանդիպման մասին։
«Քննարկվել են առևտրատնտեսական ոլորտի երկկողմ համագործակցության վերաբերյալ հարցեր»,-ասված է հաղորդագրության մեջ։
Հարակից հրապարակումներ`
- Շառլ Միշելը Փաշինյանի և Ալիևի հետ հանդիպումից հետո հայտարարել է շոշափելի առաջընթացի մասին
- Փաշինյանը թաքցնում է, Միշելը մանրամասներ հրապարակում
- Մոսկվան չի բացառում Պուտին-Փաշինյան-Ալիև հանդիպումը
- Պուտինի ու Փաշինյանի մասնակցությամբ Մոսկվայում կանցկացվի ՀԱՊԿ գագաթնաժողովը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան