Իրավունք 16:10 31/05/2022 Հայաստան

Սորոսի հիմնադրամը լուծարելու պահանջով հայցադիմումը նախապատրաստելիս հաստատվում են խայտառակ փաստեր. Աթանեսյան

Փաստաբան Տիգրան Աթանեսյանը գրում է. 

«Կոռումպացված օլիգարխ Ջորջ Սորոսի հայաստանյան հիմնադրամը լուծարելու և որպես դրա անմիջական հետևանք դրա գործակալական ցանցի պետականաքանդ գործունեությունը կասեցնելու համար  հայցադիմումը նախապատրաստելիս, ձեռքբերված մի շարք կարևոր փաստաթղթերով հաստատվում են պարզապես խայտառակ փաստեր:

Այսպես՝ ինչպես նախկինում նշել էի, ներկայումս Երևանի դատարանում քննվող մի քրեական գործով, որով մի սորոսական մեղադրվում է հայ և եզդի ժողովուրդների միջև ազգային թշնամանք հարուցելու մեջ, պարզվել է, որ այդ անձը, մինչև սորոսական դառնալը, ունեցել է բավականին դրական կարծիք Հայաստանում ազգային փոքրամասնությունների նկատմամբ թե վարվող քաղաքականության մասին, թե հայ և եզդի ժողովուրդների բարեկամության մասին:

Սորոսական դառնալուց հետո, այն է՝ սորոսի հիմնադրամից առաջին դրամաշնորհը ստանալուն պես, այդ անձը 180 աստիճանով փոխում է իր կարծիքը և օգտագործելով տարբեր հարթակներ, սկսում է թշնամանք քարոզել երկու ժողովուրդների միջև: Առաջին անգամ նա դա անում է 2019 թվականին Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում տեղի ունեցող Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (OSCE) համագումարում, իսկ այնուհետև՝ Իրաքում գործող եզդիական ամենախոշոր լրատվական գործակալության միջոցով:

Նա հայտարարում է, որ Հայաստանում եզդիներին պարզապես սպանում են, ահաբեկում, ունեզրկում, չի դասավանդվում եզդիերեն լեզուն (պետք է նշել, որ Հայաստանը աշխարհում միակ երկիրն է, որտեղ եզդիերենը դասավանդվում է դպրոցներում), չկան եզդիական հոգևոր և մշակութային կենտրոններ և նմանատիպ մի շարք այլ զառանցանքներ: Հետաքրքիր է, որ նախաքննության ընթացքում հարցաքննված բազմաթիվ եզդիներ՝ մտավորականից մինչև սովորական մշակ, ոչ միայն հերքում են այս անհեթեթությունը, այլ նաև պնդում, որ Հայաստանը իրենց տունն է, իրենց Հայրենիքը, որ իրենք ունեն ՀՀ քաղաքացու բոլոր իրավունքները, որ անգամ իրենց խնդիրները ավելի արագ են լուծվում, քան հայերինը, որ հայերը իրենց եղբայրներն են, որ իրենց որդիները զոհվել են այս երկրի համար և այլն, այսինքն` այն, ինչ գիտեն բոլոր նորմալ մարդիկ այս երկրում: Իսկ ի՞նչ է ասում այդ սորոսականը ԱԱԾ քննիչին:

Դուք չեք հավատա, նա ասում է, որ սուտ է ասել և դա նրա իրավապաշտպան գործունեության մասն է: Դուք ավելի կզարմանաք, եթե ասեմ, որ գործով հարցաքննված այլ սորոսականները ևս պնդում են, որ այդ սորոսականը ստել է, բայց դա համարում են նորմալ՝ իրավապաշտպան գործունեության մի մաս: Պատկերացրեք, նրանք սերմանում են թշնամություն երկու եղբայրական ժողովուրդների միջև, ինչը կարող է բերել արյունահեղության և աղետալի հետևանքների թե հայերի, թե եզդիների համար, և «անմեղ» դեմքով ասում՝ դե ինչ անենք, դա մեր «իրավապաշտպան» գործունեության մասն է:

Վերադառնալով այդ սորոսականի կյանքի տխուր ոդիսականին նշեմ, որ քրեական գործի քննության ընթացքում հայտնի է եղել ընդամենը մեկ ստացված դրամաշնորհի մասին, սակայն նա արդեն դրանց քանակը հասցրել է երեքի: Պարզապես սարսափելի է մտածել, թե էլ ինչեր կարող են արած լինել այդ դրամաշնորհներով: Էլ ավելի սարսափելի է մտածել, թե կոռումպացված օլիգարխ Ջորջ Սորոսի կողմից Հայաստանում պաշտոնապես ծախսված 63 միլիոն ԱՄՆ դոլարը կամ դրա մի մասը, ինչ ազգակործան նպատակների համար են ծառայել, եթե այս մի փոքրիկ սորոսականին հաջողվել է աշխարհով մեկ ստվեր գցել եղբայրական ժողովուրդների հարաբերությունների վրա կամ դրանց մասին ստեղծել թերի կարծիք:

Սորոսի հիմնադրամի ֆինանսավորման շրջանակներում կատարված այս արարքը միանգամայն բավարար է եզրահանգելու, որ կոռումպացված օլիգարխի գործունեությունը մեր երկրում պետք է կասեցվի և դա պետք է արվի օր առաջ՝ օրենքի տառի խստագույն պահպանմամբ:

Հայցադիմումը շուտով կլինի դատարանում և մենք պահանջելու ենք դատարանից կիրառել հայցի ապահովման միջոց՝ անհապաղ կասեցնել սորոսի հիմնադրամի գործունեությունը Հայաստանում՝ մինչև դրա վերջնական լուծարումը:



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

15:54
«Օպելի պատմությունը» գրեթե բոլոր տեսանկյուններից դարձավ բուռն քննարկման առարկա, սակայն մի շատ կարևոր ասպեկտ մնաց աննկատ. Անանյան
ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը գրում է.  «Օպելի պատմությունը» գրեթե բոլոր տեսանկյուններից վերջին երկու օրվա ընթացքում...
Աղբյուր` Panorama.am
15:48
Կառվարությունը որոշել է մտնել ձախողված պրոցեսի մեջ․ Թեհմինե Ենոքյանը՝ «Լիդիան Արմենիա»-ի և Կառավարության գործարքի մասին
«Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի և ՀՀ կառավարության միջև գործարքը մտահոգիչ է, քանի որ պետությունը ձախողված ընկերության հետ կիսելու է...
Աղբյուր` Panorama.am
15:33
ԱԺ-ում հանդիպել են անհետ կորած զինծառայողների հարազատներն ու Անդրանիկ Քոչարյանը
Ազգային ժողովում ավարտվել է պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի և անհետ կորած զինծառայողների...
Աղբյուր` Panorama.am
15:14
Վենետիկում, Տոկիոյում, Ստրասբուրգում և Լիոնում Նոր տարվա գիշերն արգելվել է ալկոհոլի օգտագործումն ու հրավառությունը
Ամանորի գիշերը Վենետիկը, Տոկիոն, Ստրասբուրգը և Լիոնը կարգելեն ալկոհոլը: Մի շարք քաղաքներում արգելված են նաև մարդկանց մեծ կուտակումները,...
Աղբյուր` Panorama.am
14:49
ՌԴ-ում կարգելվի ռուսերեն չիմացող միգրանտ երեխաներին դպրոց ընդունել
Պուտինը ստորագրել է միգրանտ երեխաներին դպրոցներ ընդունելու կարգի մասին օրենքը
Աղբյուր` Panorama.am
14:30
Աշխարհի արագ շախմատի առաջնություն. Հայ շախմատիստների արդյունքները
Ավարտվել է աշխարհի արագ շախմատի առաջնության 2-րդ խաղային օրը: Հայ շախմատիստների արդյունքները 9 խաղափուլից հետո՝ Շանթ Սարգսյան՝ 5.5...
Աղբյուր` Panorama.am
14:21
Սննդամթերքը սեղանին պահել 2 ժամից ոչ ավելի. Խորհուրդներ՝ տոներից առաջ
Գնումներ, սննդամթերքի պահպանում, ուտեստների պատրաստում. գործեր, որ պահանջում են ուշադրություն և հիգիենայի կանոնների պատշաճ կիրառում, քանի որ...
Աղբյուր` Panorama.am
14:10
Առաջիկա օրերին ջերմաստիճանը կնվազի
Երևանում դեկտեմբերի 28-ի ցերեկը, 29-ի գիշերը սպասվում են տեղումներ, բարձրադիր գոտում՝ ձյան, ցածրադիր գոտում՝ թաց ձյան և ձնախառն անձրևի տեսքով։...
Աղբյուր` Panorama.am
14:08
Դեկտեմբերի 31-ին, հունվարի 1-ին և 2-ին պատմամշակութային արգելոց-թանգարաններ կաշխատեն ժամը 10։00- 20։00
2024 թվականի դեկտեմբերի 31-ի, 2025 թվականի հունվարի 1-ի և 2-ի տոնական ոչ աշխատանքային օրերին «Գառնի» պատմամշակութային...
Աղբյուր` Panorama.am
13:57
Ծաղկաձորում օրենքի խախտմամբ օտարված՝ շուրջ 645 միլիոն դրամ արժողությամբ հողամասերը վերադարձվեցին պետությանը. Դատախազություն
Դեկտեմբերի 27-ին Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքն է գրանցվել Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի Ծաղկաձոր քաղաքի Մ. Մկրտչյան փողոցի...
Աղբյուր` Panorama.am
13:49
Ուղևորներով ձնագնացներն արգելափակվել են ձյան մեջ
Դեկտեմբերի 28-ին, ժամը 05։12-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Ամբերդ...
Աղբյուր` Panorama.am
13:36
2025-ը կդիմավորենք Եռաբլուրում. Բագրատ Սրբազան
«Դեկտեմբերի 31-ին մենք կլինենք Եռաբլուրում։ 2025-ը կդիմավորենք մեր նահատակ հերոսների հետ»,-այսօրվա ուղերձում հայտնել է Բագրատ...
Աղբյուր` Panorama.am
13:16
Փարաքար խոշորացված համայնքում տեղի կունենա փրայմըրիզ. Փաշինյան
Հունվարի 11-13-ը Արմավիրի մարզի Փարաքար խոշորացված համայնքում տեղի կունենա համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատարի նախնական ընտրություն՝...
Աղբյուր` Panorama.am
13:15
Ամուլսարի ծրագրի ֆինանսական ռիսկերը պետությունն ուզում է դնել ՀՀ քաղաքացիների «վզին»․ Գալստյան
«Ամուլսարի ծրագիրը նախատեսում էին իրականացնել 2005թ․-ից: Այս 20 տարվա ընթացքում տարբեր տեսակի թղթեր են ստորագրվել, ինչպես նաև բազմաթիվ...
Աղբյուր` Panorama.am
13:04
Հայաստանում նկատվում է սուր շնչառական վարակներով և թոքաբորբով հոսպիտալացումների, շտապ օգնության կանչերի աճ
Հայաստանի Հանրապետությունում նկատվում է սուր շնչառական վարակների, մասնավորապես ՍՇՎ-ով և թոքաբորբով հոսպիտալացումների, շտապ օգնության կանչերի...
Աղբյուր` Panorama.am
12:53
Բելառուսում Հայաստանի դեսպանը չի վերադառնա Մինսկ. Սպուտնիկ Արմենիա
Բելառուսում Հայաստանի դեսպան Ռազմիկ Խումարյանը, Sputnik Արմենիայի տեղեկություններով, Հայաստան հետ կանչվելուց հետո Մինսկ չի վերադառնա։...
Աղբյուր` Panorama.am
12:35
Շրջված ավտոբուսում 25 ուղևոր է եղել
Սիսիան-Լծեն ավտոճանապարհի 13-րդ կմ հատվածում կողաշրջված իրանական համարանիշներով «Scania» մակնիշի ատոբուսում 25 ուղևոր է եղել։...
Աղբյուր` Panorama.am
12:27
Մագնուս Կառլսենը ջինսե տաբատը չփոխելու համար որակազրկվել է
Աշխարհի նախկին չեմպիոն նորվեգացի Մագնուս Կառլսենը հայտարարել է, որ իր համար սկզբունքային է աշխարհի առաջնության ժամանակ ջինսե տաբատը չփոխելը...
Աղբյուր` Panorama.am
11:47
Հայաստանի շուրջ ահագնացող սպառնալիքներին Հայաստանի իշխանությունը դիմակայելու որևէ ռեսուրս չի կուտակում. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանն ահազանգում է. «Հայաստանի շուրջ ահագնացող սպառնալիքներին...
Աղբյուր` Panorama.am
11:40
ՆԳՆ Ոստիկանությունն ու Փրկարար ծառայությունն անցել են ուժեղացված ծառայության
Հաշվի առնելով եղանակային պայմաններն ու տեղումները՝ ՆԳՆ Ոստիկանությունն ու Փրկարար ծառայությունը հանրապետության ճանապարհներին անցել են ուժեղացված...
Աղբյուր` Panorama.am
11:27
Հովք գյուղի դպրոցում ուսուցիչների թափուր տեղերի մրցույթին ոչ ոք չի մասնակցել. Ոսկան Սարգսյան
Տավուշի մարզպետարանը հայատարություն է տարածել Դիլիջան համայնքի Հովք գյուղի «Հովքի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի դասվարի (19 դասաժամ),...
Աղբյուր` Panorama.am
11:17
Լարսը փակ է
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս...
Աղբյուր` Panorama.am
11:09
Թրենդային մատնահարդարումները՝ 2025-ին. Ներկայացնում է Դիաննա Շատվերյանը
Դիզայներ Դիանա Շատվերյանը ներկայացրել է, թե եղունգների ինչպիսի հարդարումն է նորաձև եկող տարում։ Ըստ մասնագետի, պետք է մոռանալ տոնածառի, ձնե...
Աղբյուր` Panorama.am
10:43
Աշխատաժամանակի կրճատման հետևանքները. Ահազանգում է ՀԱԳՄ–ը
Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունում մտահոգությամբ են ընդունել  «ՀՀ աշխատանքային օրենսգրքում  փոփոխություններ...
Աղբյուր` Panorama.am
10:25
Եղոյանը փաստացի պնդում է, որ Փաշինյանը ստախոս է. Սուրենյանց
«Արման Եղոյանը՝ ԱԺ պատգամավոր, Փաշինյանի թիմակից, «Ազատության» եթերում ասել է, որ 2019-ին սեղանին եղել է կարգավորման պլան:...
Աղբյուր` Panorama.am
10:16
Սիսիան-Լծեն ավտոճանապարհին ավտոբուս է կողաշրջվել
Դեկտեմբերի 28-ին, ժամը 08:36-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սիսիան-Լծեն...
Աղբյուր` Panorama.am
10:13
Կարեն Գիլոյան. Միտք ունեմ հրաժարական տալու
Հրաժարականի դիմում դեռ չեմ ներկայացրել: Վերջնական որոշումը կկայացնեմ դեկտեմբերի 30-ին: Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասել է...
Աղբյուր` Panorama.am
09:54
35 մեքենա մնացել է արգելափակման մեջ
Դեկտեմբերի 27-ին, ժամը 18։08-ից սկսած ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են ստացվել ձյան առատ...
Աղբյուր` Panorama.am
09:37
Կերչում մազութով բեռնված նավերի վթարից հետո 21 անկած դելֆին են գտել
Կերչի նեղուցում տանկերի վթարի հետևանքով մազութի արտահոսքը հանգեցրել է դելֆինների մահվան: Այս մասին գրում է «Ռիա Նովոստի»...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

2025-ը կդիմավորենք Եռաբլուրում. Բագրատ Սրբազան
13:39 28/12/2024

2025-ը կդիմավորենք Եռաբլուրում. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}