Վաղն արգելոց-թանգարանների մուտքը երեխաների համար անվճար է
Երեխաների պաշտպանության օրվա կապակցությամբ հունիսի 1-ին «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի «Գառնի», «Զվարթնոց», պատմամշակութային արգելոց-թանգարաններ, «Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարան, «Լոռի բերդ» քաղաքատեղի», «Ամբերդ ամրոց», «Բջնի ամրոց» պատմամշակութային արգելոց- թանգարանների մասնաճյուղերում երեխաների (մինչև 18 տարեկան) համար այցելությունը անվճար է:
«Բաց մի թողեք հնարավորությունը մոտ գտնվելու Հայաստանի պատմաշակութային հարուստ ժառանգությանը»,- նշում են ՊՈԱԿ-ից։