Դոլարն արժեզրկվել է, եվրոն ու ռուբլին՝ արժևորվել
Մայիսի 31-ին՝ ժամը 16:15-ի դրությամբ ԱՄՆ դոլարը վաճառվում է միջինը 440.71 դրամով՝ մայիսի 29-ի համեմատ արժեզրկվելով 0.89 դրամով:
Rate.am կայքի տվյալներով՝ ՀՀ բանկերում դոլարի առքի ամենաբարձր գինը բանկերում 443 դրամ է, վաճառքի դեպքում ամենացածրը՝ 448 դրամ:
Եվրոյի միջին փոխարժեքը բանկերում սահմանվել է 469 դրամ՝ արժևորվելով 1․03 դրամով, իսկ վաճառքի դեպքում ամենացածր գինը կազմում է 483 դրամ։
Ինչ վերաբերում է ռուսական ռուբլուն, ապա արժույթն արժևորվել է 0.25 դրամով։ Մասնավորապես, միջին փոխարժեքն այսօր կազմում է 6.55 դրամ, վաճառքի դեպքում ամենացածր գինը՝ 7.31 դրամ։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին