Ինչու՞ են մեր զինծառայողների վրանները տեղադրված պարզ դիտարկվող վայրում
Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ալվինա Աղաբաբյանը գրում է.
«Ադրբեջանական լրատվամիջոցները տարածում են այս լուսանկարը՝ ներկայացնելով այն որպես մայիսի 28-ին մեր զինծառայողի խոցման վայր։
Լուսանկարում երևացող վրանը ենթադրաբար մեր զինծառայողների կացարանն է։ Որպես տեղանք նշվում է Սյունիքի Ներքին Հանդ գյուղը, այն նույն Ներքին Հանդը, որի հատվածում ս.թ. մարտի սկզբին ադրբեջանցիք առաջ էին եկել 500-800 մետր։
Պատերազմից անցել է մոտ 19 ամիս, որը լիովին բավարար էր մեր նոր շփման գծի գոնե առավել կարևոր և վտանգավոր հատվածներում ամրաշինական աշխատանքներ կատարելու և դրանք կահավորելու համար, հատկապես երբ արդեն մեկ տարի է՝ թշնամին շարունակում է իր ներխուժումը ՀՀ և ռազմակալում է նորանոր տարածքներ։
1.▪︎Ինչու՞ այդ աշխատանքները չեն կատարվել,
▪︎ինչու՞ առ այսօր ամրացված չէ թշնամու հետ մեր շփման գիծը,
▪︎ ինչու՞ մեր զինծառայողներն ապահովված չեն պատշաճ կացարաններով և շարունակում են ծառայություն իրականացնել վրանների տակ,
հատկապես երբ պետությունն ունի դրա համար անհրաժեշտ ֆինանսական միջոցները, փաստ՝ ոստիկանությանը միայն վերջին օրերին բաժանված մոտ 3 100 000 000 ( 3.1 միլիարդ) գումարը։
2. Ինչու՞ են մեր զինծառայողների վրանները տեղադրված պարզ դիտարկվող վայրում՝ անմիջապես թշնամու ուղիղ խոցման կրակի տակ։
3. Արդյո՞ք պետության փաստացի սահմանի և զինծառայողի հանդեպ նման վերաբերմունքը կանաչ ազդանշան չէ Ադրբեջանին՝ շարունակելու զավթել ՀՀ ինքնիշխան տարածքը և սպանելու մեր զինծառայողներին...»։
Հարակից հրապարակումներ`
- Արամ Գևորգյան. Նայեք, թե ինչ պայմաններում են ծառայություն իրականացնում 18-20 տարեկան ժամկետայինները
- Ինչ որոշումների հիման վրա է վրանը տեղադրվել խոցելի, տեսանելի, թշնամու կրակի համար հասանելի հատվածում. Աբրահամյան
- ՔԿ. Զոհված զինծառայողը թշնամու դիպուկահարի կրակոցից վիրավորում էր ստացել ոտքի շրջանում
- Թշնամու կրակոցից վիրավորվում ստացած զինծառայողի կյանքը փրկել չի հաջողվել. ՊՆ
- Թշնամու կրակոցից ժամկետային զինծառայող է վիրավորվել. ՊՆ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան