Ոստիկանության բախումներ ցուցարարների հետ. Ինչպե՞ս է միջազգային մամուլը լուսաբանել երևանյան ցույցերը
Կառավարական 3-րդ շենքի դիմաց Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով բողոքի ակցիայի մասնակիցների ու ոստիկանության միջև բախումներին ակտիվորեն արձագանքել է միջազգային մամուլը։
Euronews-ը գրել է, որ հազարավոր մարդիկ բողոքի տարբեր ակցիաներ են իրականացնում Նիկոլ Փաշինյանի դեմ՝ փակում ճանապարհներ, շրջափակում կառավարական շենքեր, խաթարում մետրոպոլիտենի աշխատանքը։
Աղբյուրը գրել է, որ նախարարությունների շենքի շրջափակման ընթացքում բախումներ են սկսկել ոստիկանների ու ակցիայի մասնակիցների միջև։ Այն հրապարակել է ոստիկանության տարածած հայտարարությունը։
Reuters-ն էլ անդրադարձել է բախումներին, նշել, որ ոստիկանությունը ձերբակալություններ է իրականացրել։ Աղբյուրը հիշեցնում է, որ Երևանում բողոքի ակցիաներն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի ակտիվացան, երբ նա հայտարարեց՝ միջազգային հանրությունը ստիպում է մի փոքր իջեցնել Արցախի կարգավիճակի նշաձողը։
Reuters -ի հրապարակումը տարածել է նաև Usnews-ը։
Jordan news-ը հրապարակել է France-Presse գործակալության նյութը. երկուշաբթի օրը հարուրավոր ցուցարարներ երթով անցել են Երևանի կենտրոնով, մինչ կառավարության շենքերի մուտքը փակելը: Բախումները սկսել են այն բանից հետո, երբ ցուցարարները փորձել են ճեղքել ոստիկանական շղթաները և մտնել շենք, փոխանցել է AFP-ի լրագրողը:
Բողոքի ակցիայի ժամանակ խորհրդարանի փոխխոսնակ, ընդդիմության առաջնորդ Իշխան Սաղաթելյանը կառավարության աշխատակիցներին հորդորել է հեռու մնալ Փաշինյանից, որպեսզի «չկիսեն երկիրը կործանելու նրա պատասխանատվությունը»։
Հարակից հրապարակումներ`
- Նախարարները փախնում են, մտնում են իրենց սեղանների տակ, թաքնվում ոստիկանական զորքերի հետևում. Սաղաթելյան
- Բռնապետիկի ցուցումով, բութ դեմքերով, բայց լիքը քսակով ոստիկան-ենիչերիները, կատարեցին հերթական վայրենությունները
- Ոստիկանները կապել են բերման ենթարկված մի խումբ ցուցարարների և պառկեցրել գետնին
- Այսուհետ յուրաքանչյուր ոք իրավունք ունի այս ժեստն ազատորեն ցուցադրել բոլոր պաշտոնյաներին և ոստիկաններին․ Էդգար Ղազարյան
- Ոստիկանության Էրեբունու բաժին շտապ օգնության մեքենաներ են եկել
- Ոստիկանների գործողությունների հետևանքով նաև երեխա է տուժել
- Կոչուբաև. Այսօր ոստիկանները կրկին աչքի են ընկել վայրագություններով
- Ոստիկանների գործողությունների հետևանքով քաղաքացին ուշագնաց է եղել
- Ոստիկանությունը հայտարարություն է տարածել
- Ոստիկանները քաշքշում են Իշխան Սաղաթելյանին, պատռվել է նրա շապիկը
- Ոստիկանների հետ քաշքշուկի հետևանքով պատռվել է ցուցարարի վարտիքը
- Նախարարությունների շենքի դիմացից հիվանդանոց է տեղափոխվել երկու ոստիկան, երկու քաղաքացի
- Ոստիկանների հետ քաշքշուկի հետևանքով ոստիկանն ուշագնաց է եղել, քաղաքացին վնասվածք ստացել
- Քաշքշուկ ոստիկանների միջև
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին