«Երալաշ»-ի տնօրեն Գրիգորյանը պատրաստ է աճուրդի հանել կինոհանդեսը
«Երալաշ» կինոհանդեսի տնօրեն Արկադի Գրիգորյանը խոսել է այն դատավարությունների մասին, որոնք տեղի են ունենում նախագծի հիմնադիր Բորիս Գրաչևսկու մահից հետո։ Նրա խոսքերը հրապարակել է kp.ru-ն։
Այժմ Գրիգորյանը դատի է տվել Բորիս Գրաչևսկու այրուն և երեխաներին՝ նրա ընտանիքից պահանջելով 18,5 մլն ռուբլի, որ նրա խոսքվ՝ հանգուցյալի հին պարտքն է: Դատարանում Գրաչևսկու առաջին կինն էլ է փորձում «Երալաշ»-ից ստանալ իր բաժինը, որն իբր միայն նրա մահից հետո է իմացել իրենց ամուսնալուծության մասին և միայն այժմ է պահանջում հատկացնել ամուսնական բաժինը։
«Միակ բանը, որ ուզում եմ ասել, այն է, որ ինչքան էլ պաթոսով հնչի, ես ամեն ինչ կանեմ, որ «Երալաշը» փրկի իր դեմքը։ Գնել, վերավաճառել, աճուրդի հանել, ինչ հնարավոր լինի։ Սա՝ առաջին: Երկրորդ՝ ես բոլոր ժառանգների հետ ունեմ գերազանց հարաբերություններ, ուստի կոնսենսուս կգտնվի»,-վստահեցրեց նա։
Գրիգորյանը պարզաբանել է, որ հայցը 18 միլիոն ռուբլի է և վերաբերում է ժառանգությանը: Նա այդ հայցն առաջ է քաշել, երբ Գրաչևսկու այրին, որը մեղադրում էր իրեն ստորագրություններ կեղծելու մեջ, հետ է վերցրել իր ստորագրությունները։
«Երբ մարդիկ ժառանգություն և սեփականություն են ստանում, պետք է պատասխան տան նաև իրենց պարտքերի համար։ Այնպես որ, դա ուղղված չէ կոնկրետ որևէ մեկի դեմ»,-վստահեցրել է նա։
Գրիգորյանը տեղեկացրել է, որ կինոհանդեսը կշարունակվի հրատարակվել, թեև արդեն երեք տարի է, ինչ բյուջետային միջոցներ չեն հատկացվում նոր սերիաների արտադրության համար։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին