Ոստիկանության երեք ծառայողների սուտ մատնության հիման վրա Հայկ Սարգսյանը կալանավորվեց․ փաստաբան
Փաստաբան Ամրամ Մակինյանը գրում է․
«Ոստիկանության երեք ծառայողների սուտ մատնության հիման վրա իմ պաշտպանյալ Հայկ Սարգսյանը կալանավորվեց…
Մտածում եմ, թե կեղծ զեկուցագրերով մարդուն անազատության ուղարկող ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպեր լիազոր Արամ Գրիգորյանն ու ոստիկանության զորքերի ծառայողներ Բեգլար Հակոբյանն ու Արմեն Դավթյանն ինչ կզգան, երբ իրենց կձերբակալեն թմրանյութեր իրացնելու կասկածանքով...
Համոզված եմ՝ նույնը, ինչ հիմա զգում է Հայկը՝ մանկահասակ որդու ծննդյան օրն իր չարածի համար կալանավորվելով…
Իսկ էս անհեթեթության հետ կապված նշեմ. երկու օր է պնդում ենք, որ մեզ մատնացույց անեն Հայկի կողմից թեկուզ կես ոստիկանի նկատմամբ բռնություն կիրառելու տեսանյութի կտոր, չէ՞ որ տասնյակ տեսախցիկներով նկարված է ամենը, պարզվեց տեսանյութ ՉԿԱ, դե չեղած բանը լինել էլ չէր կարող և իսկ նեռի ծննդյան տոնին ընդառաջ նվեր էր պետք և նվերն ընծայեցին մատնիչ ոստիկանները…
Այս պահին առայժմ ասում եմ՝ Ամոթ ձեզ, իսկ քիչ հետո հաղորդում կներկայացնեմ ձեզ դատապարտելու համար…
Չմտածեք, չենք մոռանալու ոչ ձեզ, ոչ էլ ձեր պատվիրատուներին. նվերները կստանաք ճիշտ ձեր որդիների ծննդյան տոներին…
Հարակից հրապարակումներ`
- Ամրամ Մակինյան. Քիչ անց հաղորդում կներկայացնեմ հանցագործության մասին
- Ամրամ Մակինյան. Փորձաքննության արդյունքները ցույց տվեցին, որ Ռուբեն Հայրապետյանին առաջադրված մեղադրանքը փուչիկ էր
- Ամրամ Մակինյան. Ուշքի եկեք, մի քանդեք մեր պետության վերջին հենասյունը
- Մեղք եք, ուշքի եկեք, հրաժարվեք մեր պետությունը քանդելու ազգադավ ծրագրից․ Ամրամ Մակինյան
- Ադրբեջանը ՀՀ տարածքով ապրանքների փոխադրումը պետք է իրականացնի Մաքսային Միության մաքսային օրենսգրքով սահմանված կարգով ու պայմաններով․ Ամրամ Մակինյան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին