Քաղաքական 14:45 01/06/2022 Հայաստան

Արցախի ԱԺ նախագահ. Արցախը երբեք չի լինի Ադրբեջանի կազմում

«Արցախը երբեք չի լինի Ադրբեջանի կազմում և դրա շուրջ ցանկացած քննարկում մեզ համար անընդունելի է։ Դա մեր կարմիր գիծն է»,-ասել է Արցախի Հանրապետության ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը Կիպրոսի Հայոց թեմի կաթողիկոսական փոխանորդ  Գերաշնորհ Տեր Խորեն արքեպիսկոպոս  Տողրամաճյանի հետ հանդիպմանը։

Արցախի ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժնի փոխանցմամբ, Արթուր Թովմասյանը շեշտել է.

«Արցախի ժողովուրդը հաստատակամ է և չի շեղվելու իր ընտրած ուղուց։ Մենք չափազանց թանկ գին ենք վճարել մեր ազատության և անկախության համար և մեր պատմությունը անարժան ձևով փակելու իրավունք չունենք։ Տասնամյակներ շարունակ զրկանքների ու տառապանքների հիմնական կրողը Արցախի ժողովուրդն է և մեր ճակատագիրը որոշելու լիազորություն որևէ մեկին չենք տվել»։

ԱԺ նախագահը վստահ ընդգծել է, որ Արցախի բռնակցումը Ադրբեջանին կբերի ոչ միայն Արցախի ոչնչացմանը, այլև հայոց պետականության և հայ ժողովրդի աշխարհաքաղաքական, պատմական և բարոյական ողբերգության հիմքը կհանդիսանա։

Արթուր Թովմասյանը համոզված է, որ արցախահայությունը համբերությամբ սպասելու է միջազգային հանրության կողմից Արցախի ճանաչմանը։

Հանդիպմանը ԱԺ նախագահը նշել է, որ  2022 թ․ մարտի 23-ին Արցախը կանգնած էր լոկալ պատերազմական գործողությունների առջև, իսկ ռուս- ուկրաինական հատուկ  ռազմական գործողությունների պատճառով ձևավորվել է նոր աշխարհակարգ։ Արթուր Թովմասյանը համոզմունք է հայտնել, որ Արցախը , Հայաստանը և Սփյուռքը պետք է օգտագործեն դիվանագիտական խողովակները, այլապես կհայտնվենք նոր աշխարհակարգի փլատակների տակ։

Ըստ Արթուր Թովմասյանի՝ 2022թ․ մարտի 8-ից հետո ստեղծված իրավիճակում Ադրբեջանը հետապնդում էր մի քանի նպատակ, այն է՝

.  Փոխել ստատուս-քվոն, որը ստեղծվել է 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո,
. Վարկաբեկել ռուս խաղաղապահ ուժերի դերակատարությունը,
· Ստուգել մեր զգոնությունը, և եթե այն իսպառ բացակայում է՝ հայաթափել Արցախը։

Հայաստանի Առաջին Հանրապետության անկախության օրվա առթիվ Տեր Խորեն արքեպիսկոպոս  Տողրամաճյանի ձեռամբ մատուցվել է պատարագ, որի ընթացքում Գերաշնորհ Տերը իր  հայրապետական օրհնությունն է փոխանցել նաև Արցախի ժողովրդին։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

10:56
Ինչ պետք է իմանան 35-ն անց տղամարդը և 50-ն անց կինը. Սրտաբան
Россия» հեռուստաալիքի «Ամենակարևոր բանի մասին» թոք շոուում սրտաբան Յուրի Բելենկովը կարևոր խորհուրդներ է տվել անոթների...
Աղբյուր` Panorama.am
10:52
Հայաստանի բուժվողների նույնիսկ 30-40 տոկոսն օգտվում է Վրաստանի դեղերի շուկայից. Արթուր Խաչատրյան
«Հայաստաում դեղորայքի շուկան գտնվում է շատ-շատ բարդ վիճակում»,-նման գնահատական է տվել Անկախ Դեղատների Ասոցիացիայի նախագահ Արթուր...
Աղբյուր` Panorama.am
10:28
Օպերատիվ իրավիճակը Հայաստանում անցած մեկ օրվա ընթացքում
Բացահայտել են հանցագործության 97 դեպք։
Աղբյուր` Panorama.am
10:18
Դոնալդ Թրամփն իր դեմ հարուցված քրգործերով կարող է խուսափել պատժից
ԱՄՆ նախագահի ընտրություններում հաղթելը կարող է օգնել Դոնալդ Թրամփին իր դեմ հարուցված բոլոր չորս քրեական գործերով խուսափել պատժից։ Ամերիկյան...
Աղբյուր` Panorama.am
10:16
Էրդողանը կնոջ հետ նույնպես Հունգարիայում է
Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ երեկ մեկնել է Հունգարիա
Աղբյուր` Panorama.am
10:08
Աբրահամյան.Մինչև ՀՀ-ն Ադրբեջանի նախապայմաններով համաձայնության չգնա, Թուրքիան կշարունակի ՀՀ դեմ թշնամական իր քաղաքականությունը
«Հայաստանի իշխանությունը պատրանքներ ունի հարաբերություններ կառուցել մի երկրի հետ, որի ղեկավարը որպես տարածաշրջանի խաղաղության երաշխիք...
Աղբյուր` Panorama.am
09:07
«Ժողովուրդ». Ալեն Սիմոնյանը կոնկրետ ի՞նչ վտանգ է ներկայացնում, ՄԻՊ գրասենյակից չեն մանրամասնել
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԱԺ նախագահի հանրային վարքը դատապարտելի է դարձել անգամ ՔՊ-ամերձ օմբուդսմենի համար: Հոկտեմբերի...
Աղբյուր` Panorama.am
09:06
«Հրապարակ». ՔՊ-ն սկսել է գերազանցել դինաստիայով պաշտոններ զբաղեցնելու հարցում
«Հրապարակ» թերթը գրում է. «Նախօրեին ՔՊ վարչությունը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի և ԲԴԽ անդամների...
Աղբյուր` Panorama.am
09:04
«Փաստ». Հայաստանի իշխանություններն ուզո՞ւմ են հանրապետականների հետ Միացյալ Նահանգներում աշխատել
«Փաստ» թերթի հետ զրույցում ամերիկագետ Սուրեն Սարգսյանն անդրադառնալով Դոնալդ Թրամփի ԱՄՆ նախագահ ընտրվելու փաստին և Հարավային Կովկասի...
Աղբյուր` Panorama.am
09:04
Նոյեմբերի 7-ին փոխանակման կետերում դոլարի և ռուբլու փոխարժեքները աճել են, եվրոյինը՝ նվազել
ՀՀ բանկերում այսօր՝ նոյեմբերի 7-ին ժամը 09:00-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում 384.77 դրամ՝ նախորդ օրվա վերջի համեմատ աճելով...
Աղբյուր` Panorama.am
08:55
«Ժողովուրդ». Անդրանիկ Քոչարյանը ժամանակ է ձգում՝ երկարաձգելով իր պաշտոնանկության հարցի քննարկումը
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ առաջիկայում ՄԻԵԴ-ը կստանա Ռոբերտ Քոչարյանի...
Աղբյուր` Panorama.am
08:50
«Փաստ». Աշխարհում ազդեցության գոտիների նոր բաժանման արդյունքում Հարավային Կովկասն անցնելու է ՌԴ-ի հսկողության տակ
«Փաստ» թերթը գրում է. «ԱՄՆ-ում ավարտվեցին նախագահական ընտրությունները, կրկին նախագահ դարձավ Դոնալդ Թրամփը։ Շատ փորձագետներ...
Աղբյուր` Panorama.am
08:47
«Ժողովուրդ». Անդրանիկ Քոչարյանը ժամանակ է ձգում՝ երկարաձգելով իր պաշտոնանկության հարցի քննարկումը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեքշաբթի օրը կայացած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստում...
Աղբյուր` Panorama.am
08:46
«Հրապարակ». Լուլուն «պերսոնա նոն գրատա» է ճանաչվել, քանի որ հանդգնել է պաշտպանել Անդրանիկ Քոչարյանին
«Հրապարակ» թերթը գրում է. «ՔՊ փակ նիստից հետո պատգամավոր Լուսինե Բադալյանը՝ Լուլուն, կարելի է ասել, «պերսոնա նոն...
Աղբյուր` Panorama.am
08:45
«Փաստ». Արայիկ Հարությունյանի «կադրը» կդառնա ՍԱՏՄ նոր ղեկավար
«Փաստ» թերթը գրում է. «Երեկ հայտնի դարձավ, որ հրաժարական է տվել ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Արմեն...
Աղբյուր` Panorama.am
08:44
«Ժողովուրդ». Անդրանիկ Քոչարյանը մինչ օրս չի դիմել ԱԺ նախագահին, ոչ էլ զեկույցն է հրապարակված
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՔՊ-ական Անդրանիկ Քոչարյանի հերթական խոստումը մնաց օդի մեջ կախված։ Հանրային...
Աղբյուր` Panorama.am
08:42
«Հրապարակ». Մարդկանց ձերբակալում էին ընդամենը ահաբեկելու նպատակով, որ փողոց դուրս չգան
«Հրապարակ» թերթը գրում է. «Վերջին օրերին իրավապահներն իբր զենք-զինամթերք կրելու, պահելու կասկածանքով Սրբազան պայքարի շուրջ...
Աղբյուր` Panorama.am
08:29
Այսօր բազմաթիվ հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 7-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
23:04
Խոշոր ավտովթար. Բախվել են «Mercedes»-ն ու «Volkswagen»-ը, վերջինն էլ՝ «BMW»-ին
Նոյեմբերի 6-ին, ժամը 14։00-ի սահմաններում Երևան-Գյումրի Մ1 ավտոճանապարհի 28 կմ հատվածում բախվել են «Mercedes» և...
Աղբյուր` Panorama.am
22:48
Վազգեն Սաղաթելյանը և Նարեկ Սամսոնյանը վերադարձան «Իմնեմնիմնի»-ի եթեր
«Իմնեմնիմնի» փոդքասթի 125-րդ թողարկումը սկսեցին հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը և  Աստղիկ Մաթևոսյանը, որոնց հյուրն...
Աղբյուր` Panorama.am
22:14
«Վերին Լարս» անցակետն անցնելու համար ավելի քան 300 հայկական բեռնատար է սպասում
Ռուս–վրացական սահմանի «Վերին Լարս» անցակետն անցնելու համար ավելի քան 300 հայկական բեռնատար սպասում է էլեկտրոնային հերթի մեջ:...
Աղբյուր` Panorama.am
21:51
Հովազուհի Միսթը կրկին հայտնվել է «Զանգեզուր» կենսոլորտային համալիրի տեսախցիկենրի առաջ. WWF Armenia
WWF Armenia-ից հայտնում են. «Կրկին դիմավորենք Միսթիին «Զանգեզուր» կենսոլորտային համալիրում վերջին դաշտային...
Աղբյուր` Panorama.am
21:36
ԱԺ նախագահ Սիմոնյանը պաշտոնից ազատել է Սիմոնյանին
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը կարգադրություն է ստորագրել։ Վերջինս կարգադրել է իր խորհրդականին՝ Լիանա Սիմոնյանին ազատել  զբաղեցրած պաշտոնից:
Աղբյուր` Panorama.am
21:14
Հակակոռուպցիոն կոմիտեն ծանուցում է պատրաստում ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի համար
Armlur.am-ի տեղեկություններով՝   Հակակոռուպցիոն կոմիտեն ծանուցում է պատրաստում ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի համար,...
Աղբյուր` Panorama.am
20:50
Իսրայելի օդուժը հզոր հարված է հասցրել Բեյրութի օդանավակայանի մոտակայքում
Իսրայելի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները հարվածներ են հասցրել Բեյրութի հարավային արվարձանում գտնվող Լեյլաքի շրջանում՝ Ռաֆիկ Հարիրիի միջազգային...
Աղբյուր` Panorama.am
20:38
Վրաց-ամերիկյան հարաբերությունները կդիմանան ցանկացած փոփոխության․ դեսպան
Վրաստանում ԱՄՆ դեսպան Ռոբին Դաննիգանն կարծիքով՝ ԱՄՆ նախագահական և Վրաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքները չեն ազդի երկու երկրների...
Աղբյուր` Panorama.am
20:24
Խափանումներ «Telcell»–ում. ընկերությունը հայտարարություն է տարածել
«Telcell Wallet» առցանց հավելվածը խափանվել էր գերծանրաբեռնվածության պատճառով, այժմ արդեն այն գործում է։ Այս մասին հայտարարություն է...
Աղբյուր` Panorama.am
20:11
Բռնցքամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականը ժամանել է հայրենիք
Բռնցքամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականը այս գիշեր ժամանեց հայրենիք։ Այս մասին տեղեկացնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան։...
Աղբյուր` Panorama.am
19:55
Դատախազն ակնկալում էր, որ տղաները պետք է զղջային իրենց արաքի համար, մինչդեռ զղջում են հանցանքի համար․ Բաբայան
 «Խոսքի ազատության այն սահմանափակումը, որ կայացված էր «Իմնեմնիմի»-ի փոդքասթի մասով, վերացվեց հենց այսօրվանից։ Շարունակում...
Աղբյուր` Panorama.am
19:40
Կառավարությունն ասում է՝ եկեք այս 1000 հոգուն ծեծենք, որ մեջի եղած 10 հանցագործը ծեծ ուտի, բայց չգիտենք, թե ովքեր են այդ 10-ը. Մեսրոպ Առաքելյան
Տնտեսական քաղաքականության ձախողման հետևանքները մեղմելու նպատակով կառավարությունը բարձրացնում է տարբեր հարկատեսակները և հանրային ծառայությունների...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան
17:51 05/11/2024

Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}