Վաղը տեղի կունենա Զարուհի Փոստանջյանի վերաբերյալ դատական նիստը
«Երկիր Ծիրանի» կուսակցությունը հաղորդագրություն է տարածել, որում ասվում է․
«Հունիսի 2-ին, ժամը 11։30-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրում (ք. Երևան, Արշակունյաց պողոտա 24/1), նախագահությամբ դատավոր Ռոբերտ Պապոյանի, տեղի կունենա ամբաստանյալ Զարուհի Փոստանջյանի վերաբերյալ դատական նիստ։
Ըստ մեղադրական եզրակացության հակիրճ բովանդակության՝ ամբաստանյալ Զարուհի Փոստանջյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2021 թվականի մարտի 15-ին Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի Առաքելյան փողոցի թիվ 66 շենքի հարակից տարածքում գտնվող պուրակում տեղադրված Սողոմոն Թեհլերյանի արձանի մոտ, հասարակության բազմաթիվ անդամների ներկայությամբ ունեցած ելույթի ընթացքում, ՀՀ-ում հետպատերազմյան իրադրությամբ պայմանավորված, հասարակության մոտ առկա տրամադրությունները և սոցիալ-հոգեբանական խոցելի իրավիճակն օգտագործելով, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և անձանց խմբի նկատմամբ քաղաքական ու այլ հայացքներով պայմանավորված դիտավորությամբ հնչեցրել է բռնությունը՝ սպանությունը, հրապարակայնորեն արդարացնող կոչեր:
Նշենք, որ դատաքննությունն ավարտվել է, նիստի ավարտին դատախազը հանդես է գալու մեղադրական ճառով»։
Հարակից հրապարակումներ`
- Թուրքերը Հայաստանում նշանակել են իրենց համակարգողներին՝ Նիկոլին, Արայիկին և Աննային. Զարուհի Փոստանջյան
- Հայաստանում այսօր թալանը տեղի է ունենում թուրքերի հետ համագործակցությամբ. Զարուհի Փոստանջյան
- Զարուհի Փոստանջյան. Նիկոլին ու իր նմաններին այլևս հարցեր չպետք է տրվեն
- Զարուհի Փոստանջյան. Այլընտրանքային ճանապարհ չկա
- Ցեղասպանություն իրականացրած զույգին մենք ման ենք գալիս և հասնելու ենք դատաստանի. Զարուհի Փոստանջյան
- Զարուհի Փոստանջյան. Պահանջում եմ օր ու գիշեր հայհոյանք տարածող Նիկոլ Փաշինյանին կանչել պատասխանատվության
- Կտամ ատամներդ կթափեմ, հավայի կապիկլամիշ մի եղի. Ոստիկանը՝ Զարուհի Փոստանջյանին
- Խստորեն դատապարտում ենք Զարուհի Փոստանջյանի ընտանիքի նկատմամբ դրսևորված արարքը․ ՓՊ
- Ահազանգ. Զարուհի Փոստանջյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում
- Փաշինյանն իրականացնում է հայկական տարածքից հայերի բնաջնջման գործընթաց. Զարուհի Փոստանջյան
- Զարուհի Փոստանջյան. Զենքով թուրքի դեմը չառնողը, ինչպես 100 տարի առաջ՝ դառնալու է թուրքի զոհը
- Զարուհի Փոստանջյանի հետ կապված միջադեպով նշանակված է ծառայողական քննություն
- Ազատ արձակվելուց հետո Զարուհի Փոստանջյանի առողջական վիճակը վատթարացել է, տեղափոխվել է հիվանդանոց
- Անհրաժեշտ է շտապ ինքնակազմակերպվել և գործի անցնել․ Զարուհի Փոստանջյան
- Մեղադրանք է առաջադրվել Զարուհի Փոստանջյանին, ենթադրյալ հանցագործության դեպքի վայր է ճանաչել Թեհլիրյանի հուշարձանի տարածքը
- Զարուհի Փոստանջյանի նկատմամբ հարուցվել է քրեգործ` սուտ մատնության մեղադրանքով
- Զարուհի Փոստանջյանը կոչ է ուղղել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին և ՆԱՏՕ-ի անդամ երկրների ներկայացուցիչներին
- Զարուհի Փոստանջյանի կպայքարի, որ դատարան հրավիրվի նաև Նիկոլ Փաշինյան
- Զարուհի Փոստանջյան. Ոչ Աստված կա, ոչ էլ՝ օրենք
- Զարուհի Փոստանջյան. Ոչինչ չի փոխվել մեր երկրում, ուղղակի ՀՀԿ-ն փոխարինվել է ՔՊԿ-ով
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին