Նիկոլիզմը չի կարող հաղթել Հայաստանին ու Արցախին. Շարմազանով
«Այդ լուրը ծիծաղելի, զավեշտալի, մտացածին, ֆեյք լուր է։ Չի կարող ՀՀԿ-ից նման առաջարկ լինել, ՀՀԿ-ն այս կապիտուլյանտ իշխանության առաջին իսկ օրվանից անդադար պայքարել և պայքարելու է այս հակապետական, հակաազգային ռեժիմի դեմ»,- Ֆրանսիայի հրապարակում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ արձագանքելով մամուլում տարածված լուրերին, թե ՀՀԿ-ն առաջարկել է այդ բողոքի ակցիաների հետ կապված դադար վերցնեն, որովհետև արդեն արդյունքներ են գրանցել, և պատասխանելով հարցին՝ ՀՀԿ-ի կողմից նման առաջարկ եղե՞լ է, թե՞ ոչ։
Նա ասաց, որ մեկամսյա անհնազանդության պայքարը, տասնյակ հազարավոր քաղաքացիների միասնական, հայկականության, ազգային պետականություն ունենալու, հայկական Արցախ ունենալու պայքարն ընդդեմ նիկոլիզմի արդյունավետ է, արդյունքները տեսանելի են։
«Ինչպես ժողովուրդն է ասում՝ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը և անձամբ Փաշինյանը որպես քաղաքական արժեք դարձել է զրո, տասը կոպեկի արժեք չունի։ Վառ ապացույցն այն է, որ թաքնվում է ոստիկանական շարասյան թիկունքում, երբեմնի հեծանիվով շրջող ժողվարչապետը վախենում է ժողովրդի մեջ մտնել։
Նիկոլն իշխանություն չունի, Նիկոլին պաշտպանում է Չավուշօղլուն, Էրդողանը, Ալիևը, Բայրամովն ու մեկ էլ ՔՊ-ի իր որոշակի սաստավ և ուժային կառույցների մի մասը»,- ասաց ընդդիմադիր գործիչը։
Շարմազանովը հայտարարեց, որ ՀՀԿ-ն ի սկզբանե արձանագրել է սրա ազգակործան, հակապետական բնույթը ու ժողովրդի, քաղաքական, հասարակական գործընկերների հետ հանուն Հայաստանի ու հանուն Արցախի պայքարելը շարունակելու հարցում վճռական է. «Որպես ՀՀԿ ներկայացուցիչ վերահաստատում եմ, որ ՀՀԿ-ն պայքարել, պայքրարում և պայքարելու է ընդդեմ ազգակործան պատուհասության, ընդդեմ կապիտուլյանտի, ընդդեմ այս ազգակործան խունտայի»։
«Մեկ անգամ չէ որ ասել ենք՝ կամ Հայաստանը կլինի կամ կլինի նիկոլիզմը։ Հետևաբար նիկոլիզմը չի կարող հաղթել Հայաստանին ու Արցախին, նիկոլիզմը գնալու է, Հայաստանն ու Արցախը մնալու են»,- ասաց ՀՀԿ-ական գործիչը։
Շարմազանովի խոսքով, Ալիևը, Էրդողանը անհանգստացած են Հայաստանի ներքաղաքական գործընթացներով, որովհետև Ադրբեջանի ղեկավարությունը երազում էլ դժվար ունենար այնպիսի նվեր, ինչպես Փաշինյանն է և իր իշխանությունը։
«Փաշինյանը թուրքերի, ադրբեջանցիների համար նվեր է, Նիկոլը ներկայանցում է Ադրբեջանի ու Թուրքիայի քաղաքական օրակարգը, հետևաբար նրանք շահագրգռված չեն, որ այստեղ լինեն ազգային ուժեր»,- ասաց նա։
Նա ընդգծեց, որ շարժումը շարունակվելու է ու ավարտվելու է այս կապիտուլյանտ ազգակործան իշխանության վռնդմամբ։
Հարակից հրապարակումներ`
- Մենք դադարի որևէ տարբերակ չենք քննարկում, որովհետև դրա պատճառը չկա. Սաղաթելյան
- «Հրապարակ». Առաջիկա շաբաթներին կհայտարարվի թայմաութի մասին
- Նիկոլ Փաշինյանը վախերի մեջ է, պախկված է ոստիկանության հետևում. Շարմազանով
- Հայաստանը մերժում է Նիկոլի թուրք-ադրբեջանական խաղաղասիրական օրակարգը. Շարմազանով
- Եթե սրտիդ դարդ է եղել թշնամու դրոշ այրելը՝ ադրբեջանական դրոշը վերցրու ու ինքդ գնա Բաքու.Շարմազանով
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան