Քյարամյանը տեղում չէր․ զոհված զինծառայողների մայրերին խոստացան, որ առաջիկայում կհանդիպեն նրանց հետ
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների հարազատները այսօր կրկին հավաքվել են Քննչական կոմիտեի դիմաց և ցանկանում են հանդիպել ՔԿ ղեկավար Արգիշտի Քյարամյանի հետ։
Ծնողների հետ հանդիպեց ՀՀ քննչական կոմիտեի Հատկապես կարևոր գործերի քննության վարչության պետ Ռաֆայել Վարդանյանը և նշեց, որ Քյարամյանը աշխատավայրում չէ և առանձին ծնողներին կասի, թե որն է պատճառը։ «Լրատվամիջոցների ներկայությամբ շատ մանրամասներ չեմ ցանկանում ասել»,- ասաց նա։
Ռաֆայել Վարդանյանը ծնողներին վստահեցրեց, որ առաջիկայում հանդիպում կլինի, իսկ թե որ օրը, դրա մասին նախապես կտեղեկացնեն ծնողներին։
Նա նաև ասաց՝ իրենք տեղյակ չէին, որ ծնողներն այսօր ցանկանում էին հանդիպել ՔԿ նախագահի հետ․ «Դրա մասին իմացել ենք այն ժամանակ, երբ դուք եկաք այստեղ»։
Ծնողներից մեկի այն դիտարկմանը, թե միգուցե Արգիշտի Քյարամյանը նախապես իմացել է դրա համար չի եկել, Ռաֆայել Վարդանյանը նշեց, թե Քյարամյանը երբեք չի մերժել որևէ հանդիպում, պարբերաբար բոլոր ծնողներին ընդունել է։
Հարակից հրապարակումներ`
- Զոհված զինծառայողների ծնողները Քննչական կոմիտեի դիմաց սպասում են Արգիշտի Քյարամյանին
- Սրանից ավելի անլուրջ մոտեցում հնարավո՞ր է, ուղղակի ծաղրում են ծնողներին․ Կարին Տոնոյան
- Սա նիկոլիզմյան դրսևորում է․ Կարին Տոնոյանը՝ Փաշինյանի դեմ բողոքի քննության հետաձգման մասին