«Նիկոլ դավաճան»․ Երեխաների գրառումը՝ Կառավարության շենքի դիմաց
«Դիմադրության» շարժումը Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա առթիվ Ֆրանսիայի հրապարակից երթ սկսեց։ Այսօրվա երթի մասնակիցները՝ կանայք և երեխաներն են:
Երեխաների ծնողները երթի ընթացքում կոչ են անում քաղաքացիներին միանալ պայքարին՝ հանուն ապագա սերունդների ու հանուն հայ երեխաների․
«Խնդրում եմ միանալ պայքարին։ Մեր սերունդը պետք է մեծանա ՀՀ-ում և Արցախում, այսինքն՝ միասնական Հայաստանում»,- հայտարարեց երթի մասնակից ծնողներից մեկը։
Հանրապետության հրապարակում, Կառավարության շենքի մոտ երթի մասնակիցները կանգ առան։ Երեխաները սկսեցին կավիճով գրել ՝ «Նիկոլ դավաճան»։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին